Մանիպուլյացիա
Նկարի հեղինակ Ն.Հարությունյան
Ընդունված է կարծել, որ մանիպուլյացիան վատ և բացասական երևույթ է: Դրա հետ միասինմենք բոլորս
էլ կարդացել ենք Շահրեզադեի հեքիաթները, որոնց միջոցով գեղեցկուհին երեք տարի շարունակ
փրկում էր կործանումից ոչ միայն ինքն իրեն, այլև երկրի ամենագեղեցիկ աղջիկներին: Նման
օրինակների կարելի է հանդիպել ոչ միայն ժողովրդական բանահյուսության մեջ, այլև առօրյա
կյանքում: Առօրյա հարաբերություններում մենք օգտագործում ենք նման հնարներ ինքնապաշտպանության,
սեփական արժանապատվության զգացման պահպանման, ղեկավարության կողմից շահագործումից զերծ
մնալու և այլնի համար: Սրանով
կարելի է բացատրել այն հետաքրքրությւոնը, որը այս թեման առաջացնում է ոչ միայն մասնագետների
մոտ, այլև լայն հանրության շրջանակներում: Մյուց բացատրությունն է այն է, որ հոգեբանական
գիտելիքներն օգնում են մարդկանց ղեկավարման գործընթացում: Գտնելով դիմացինի «աքիլլեսյան
գարշապարը» այդպիսով մենք կարպես «բռի մեջ ենք առնում» նրան և ուղղորդում մեր նախանշած
ուղով:
Քաղաքական գրականության մեջ սկսած անցյալ դարի
60 – ական թթ. Մանրամասնորեն քննարկվում էին երկու մեծ խնդիրներ: Առաջինը վերաբերում
էր զանգվածային լրատվամիջոցների մանիպուլյատիվ ներգործություններին, երկրորդը` «ուղեղի
լվացման» պրակտիկային, որը իարկանացվում էր
Չինաստանում և ԽՍՀՄ – ում: Աստիճանաբար «մանիպուլյացիա» բառը սկսեց կիրառվել նար միջանձնային
հարաբերությունների համատեքստում:
Այսպես` մանիպուլյացիան
հոգեբանական ներգործության տեսակ է, որի ժամանակ մանիպուլյատորի վարպետությունն օգտագործվում
է այլ անձի հոգեկանում թաքնված նպատակների, ցանկությունների, մտադրությունների, հարաբերությունների
կամ դիրքորոշումների ներդրման համար: Դա հոգեբանական ներգործություն է, որը ուղղված
է այլ անձին որոշակի գործողությունների կատարմանը:
Գոյություն ունեն մանիպուլյացիայի տարբեր դասակարգումներ
և համապատասխանաբար տարբեր տեսակներ: Այսպես գոյություն ունեն դրական և բացասական մանիպուլյացիանեև,
խոսքային և ոչ խոսքային մանիպուլյացիաներ և այլն: ստորև ներկայացնում ենք մանիպուլյացիայի
մի քանի տեսակներ:
Մանիպուլյացիա սիրո
միջոցով: Մանուկ հասակում երեխային ասում
են «Եթե դու շարունակես քեզ այդպես պահել, ես քեզ չեմ սիրի այլևս»` չնայած իրականում
նկատի ունեն «Ենթարկվիր ինձ»: Տղամարդը կնոջը դիմում է «Դու նախ հեռացիր աշխատանքից,
ապա մենք կամուսնանաք»` չնայած իրականում ցանկանում է ասել ` «Ինձ դուր չի գալիս, որ
դու աշխատում ես»: Սա մանիպուլյացիայի ամենադաժան և խորամանկ տեսակներից է, որը առավել
հաճախ է կիրառվում ընտանիքում: Փոքր երեխան կսկում է մտածել, որ իրեն սիրում են ոչ
թե նրա համար, որ ինքը կա, այլ նրա համար, թե ինչպես է նա իրեն դրսևորում: Ընկերական
կամ ռոմանտիկ հարաբերություններում սա ևս ոչ մի դրական արդյունքի չի բերում, քանի որ
կշեռքի մի նժարին դրվում է սերը, մյուին` ինչ – որ պայման: Ստացվում է, որ սերը ապրանք
է, որը անհրաժեշտության դեպքում կարելի է փոխարինել ինչ – որ ծառայություններով կամ
փողով:
Մանիպուլյացիա
վախի միջոցով: Փոքր հասակում երեխային ասում են. «Դասերդ չանես, հավաքարար կդառնաս»:
Սակայն իրականում ասում են. «Ես այլևս չգիտեմ` ինչպես քեզ ստիպել դաս անել»: Ամուսինը
կնոջն ասում է «Եթե ես շարունակեմ այնտեղ աշխատել, շուտով ինձ ինֆարկտ կստանամ»: Իրականում
ենթատեքստն այպիսին է. «Պատրաստվիր, ես շուտով հեռանալու եմ աշխատանքից»: Մարդկային
վախերի օգտագործումը բոլոր ժամանակներում բոլոր տիպի մարդկանց սիրելի հնարներից է:
Հաճախ նրանք օգտվում են մարդու անբավարար տեղեկացվածությունից, այդ պատճառով մանիպուլյացիային
պաշտպանվելու առաջին միջոցը տեղեկություն հավաքելն է: Իզուր չէ, որ ասում են. «Ով տիրում
է ինֆորմացիային, նա տիրում է ամբողջ աշխարհը»:
Մանիպուլյացիա
անինքնավստահության զգացմանմիջոցով: Երեխային ասում են. «Հայերենդ արեցիր, արի
հիմա տեսնենք, թե ինչը քեզ մոտ չի ստացվում»: Կամ ղեկավարը իր ենթակային տալիս է այնպիսի
հանձնարարություններ, որոնք նա կարող է կատարել մի քանի ժամում, սակայն միևնույն նժամանակ
տալիս է ընդամենը երեսուն րոպե: Այստեղ նկատի է առնվում. «Միևնույն է առանց իմ օգնության
քեզ մոտ ոչինչ չի ստացվի» ենթատեքստը: Մանիպուլյացիան միշտ կապված է իշխանության խնդրի հետ, իսկ այս դեպքում այն դրված
է առավել սուր: Ղեկավար – մանիպուլյատորի խնդիրը (լինի նամայրը, հայրը, ամուսինը, բոսսը,
թե տնօրենը) նրանում է, որ նա իրականում վարկանիշ և իշխանություն չունի, սակայն ուզում
է ունենալ: Նրա հետ իհարկե, կարելի է խաղալ «զիջախաղեր» կամ շողոքորթել, բայց այդ շողոքորթությունը
նրան երբեք բավարար չի լինի: Նա որոշ ժամանակ կխաղաղվի, ապա կրկին կսկսի իր նշանակալիության
հաստատումը փնտրել այլոց թերությունների հաշվին: Նա հաջողության կհասնի միայն այն դեպքում,
եթե դիմացինը իր թերության կապակցության դիսկոմֆորտ է զգում: Այդ իսկ պատճառով մանիպուլյացիայի
հաղթահարման հաջորդ պայմանը սեթական թերությունները բաց ճակատով ընդունելն է կամ դրանք
հաղթահարելը:
Մանիպուլյացիա մեղքի
զգացման միջոցով: Ղեկավարը կարող է ասել.
«Դուք կարող եք վերցնել երկու օր արձակուրդ, ես ձեր փոխարեն կանեմ ձեր աշխատանքը»:
Իրականում նա ասում է «Աշխատանքը ես կանեմ, բայց հետո կհիշեցնեմ այս դեպքը»: Ընկերը
կարող է իր սիրելիին ասել. «Սիրելիս, ես իմ կոշիկները չեմ տա վերանորոգման, բայց կգնեմ
քեզ այն ականջօղերը, որ քեզ շատ էին դու եկել»: Այս տիպը հաճախ է կիրառվում ընտանիքում,
սակայն դրա հաճախակի կիրառումը հանգեցնում է նրան, որ ամուսինն ու կինը սկսում են մի
հետաքրքիր խաղ խաղալ` կազմել միմյանց «զանցանքների» կոլեկցիաներ: Ով շատ է հավաքել,
նա էլ հաղթել է և իրավունք ունի կատարել իր
նվիրական ցանկությունները:
Մանիպուլյացիա
հպարտության զգացման միջոցով: Երեխային ընկերներն ասում են. «Ինչու ես վախենում
թռչել բարձրությունից, չէ որ դու գերազանցիկ
ես»` փոխանակ «Մի վախեցիր» ասելու: Տղամարդուն այս դեպքում ասում են. «Միթե չես կարող
նրան արժանիպատասխանը տալ,. Չէ որ դու տղամարդ ես»: Գնահատել ինքն իրեն նշանակում է դիտարկել սեփական անձը ինչ
– որ հիերարխիկ համակարգի ներսում: Մարդիկ միմյանցից տարբերվում են իրենց արժանապատվության
զգացման մակարդակով, և այդ տարբերություններից շատերը բացահայտվում են առօրյա կյանքում: Յուրաքանչյուր անհատ օժտված
է որոշակի Ես – կոնցեպցիայով, որը նա ձգտում է ամրապնդել կամ բարձրացնել, բայց կան
էական տարբերություններ նրանում, թե յուրաքանչյուր անհատ ինչ զոհողությունների է պատրաստ
հանուն սեփական անձի: Հենց այստեղ է, որ մանիպուլյատորը
օգտվում է առիթից: Կ. Յունգը գրում է. «Կյանքի առաջին կեսը դա ուսումն է, աշխատանքը,
ամուսնությունը: Այլ կերպ ասած` վազք, որը, սակայն արդարացվածէ: Սակայն, եթե այդ վազքը
և ինչ – որ մեկից առաջ անցնելու ցանկությունը շարունակվում է նաև կյանքի հաջորդ կեսում,
անձը հիվանդանում է:
Մանիպուլյացիա
խղճահարության միջոցով: Ինչպես էր կատարվում մանուկ հասակում. «Ինձ չես խղճում.
Ես այնքան հոգնում եմ, իսկ դու հիմա ինձ բարկացնում ես»: Կամ աշխատավայրում. «Հիշում
եք ես ընտանի կենդանի ունեի, նա մահացել է, կլինի ես այսօր շուտ գնամ տուն»: Կամ քաղաքականության
մեջ. «Մեր կուսակցությունը, իհարկե, չի կարող հաղթելընտրություններում, չէ որ մեր թիկունքում
այդպիսի օլիգարխներ չկան, և մեր եթերային ժամանակն էլ այնքան քիչ են տալիս, որ....»:
Գոյություն ունեն նման բազմաթիվ մանիպուլյատորներ, նրանք նաև էներգետիկ վամպիրներ են,
քանի որ կարող են անսահման քանակությամբ պատմել իրենց դժբախտությունների մասին, սակայն
ոչինչ չանել մյուսին օգնելու համար:
Գոյություն ունեն մանիպուլյացիայի բազմաթիվ ռազմավարություններ
և տակտիկաներ, որոնք հավասար հաջողությամբ կիրառվում են և քաղաքականության մեջ, և բիզնեսում,
և ընտանեկան փոխհարաբերություններում: Նման ռազմավարություններից են`
Ֆիզիոլոգիական պահանջմունքների
օգտագործման տակտիկա – Օրինակ`
բանակցությունների ժամանակ կողմերից մեկը մյուսին առաջարկում է խմիչք` «Ինչ կխմեք»:Առաջին
հայացքից կարող է թվալ, թե սա բարյացկամության դրսևորում է, սակայն իրականում հակառակորդի
զգոնությունը թուլացնելու, նրանից հետագայում լրացուցիչ ինֆորմացիա ստանալու, հիշողության
ու ուշադրության ռեսուրսները նվազեցնելու փորձ է: Մեկ կում խմելուց հետո զրուցակիցը
կարող է տալ նոր ինֆորմացիա, տա չմտածված խոստում, ընդունի շուտափույթ որոշում և այլն:
Սեռական
պահանջմունքների վրա հիմնված տակտիկա – Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները,
տղամարդիկ ավելի շատ զիջումների են գնում, երբ նրանց բանակցությունների ժամանակ հակառակ
կողմը կին է ներկայացնում: Շատ գործարարներ իրենց կողքին գրավիչ կին են ունենում որպես
քարտուղարուհի: Գործնական հանդիպումների ժամանակ դա թույլ է տալիս շեղել զրուցակցի
ուշադրությունը, դրդել նրան ռիսկային և չմտածված գործողությունների: Սեռական պահանջմունքի
վրա հիմնված ռազմավարությունները տարբեր են, դա կարող է լինել կոկետ հայացք, թեթև սիրախաղ,
ինչը թույլ է տալիս հուզական ոն ստեղծել զրույցի ընթացքում:
Սոցիալական
ստատուսի կիրառման տակտիկա – զարմանալիորեն
պարզ մեխանիզմ է, և որոշ մարդկանց վրա ունենում է հիպնոտիկ ներգործություն: Սա թույլ
է տալիս ստատուսի միջոցով սքողել կամ փոխհատուցել իրական լիազորությունների կամ հնարավորությունների
բացը: Այս պատճառով մարդիկ իրենց այցեքարտերի վրա գրում են իրենց բազմաստիճան տիտղոսները:
Հայտնի է, որ մարդու նկատմամբ վստահության աստիճանը ուղղակիորեն կապված է նրա պաշտոնական
դիրքի հետ: Սա մասնավորապես աշխատում է այն դեպքում, երբ կողմերից մեկը զբաղեցնում
է ավելի բարձր դիրք, քան մյուսը, սակայն կարողանում է պահպանել հավասարության մթնոլորտը:
Պետք է հիշել, որ այս տակտիկայի ներգործությունը անհետանում է այն բանից հետո, երբ
հայտնի է դառնում տվյալ անձի իրական հնարավորությունները և լիազորությունները:
Անլիարժեքության
զգացման վրա հիմնված տակտիկա – անլիարժեքության զգացման առաջացման պատճառ կարող
են հանդիսանալ ֆիզիկական թերությունները, արտաքին տեսքը, էթնիկական պատկանելությունը,
ընտանեկան դաստիարակության հետևանքները: Ա.Ադլերը
առաջ է քաշել տեսակետ, համաձայն որի անձի անլիարժեքության զգացումը կարող է
նրա համար դառնալ առաջ շարժվելու հսկայական շարժիչ: Այս անձի մոտ առաջանում էսուր զգայունություն`
ի տարբերություն այլ անձանց: Սեղմելով այս անձի ցավոտ կետերի վրա`կարելի է ուժեղ ներգործություն
ունենալ նրա ամբողջ վիճակի վրա, ազդել նրա մտավոր ակտիվության, ընտրության, որոշումների
վրա:
Անձնական կապվածությունների
կիրառման տակտիկա – Անձնական կապվածությունների
շարքում կարող են լինել կանայք, երեխաները, կենդանիները, սպորտը, հոբբին, այլ հետաքրքրությունները:
Անձնական կապվածությունների շոշափումը կարող
է կատարվել ակամա նետված հարցի միջոցով, օրինակ` երեկվա սպորտային խաղի, ընտանիքի
հետ անցկացրած ուիք – էնդի մասին, սակայն առավել արդյունավետ է նախապես հավաքել անհրաժեշտ
տեղեկությունները: Սա առավել նպատակահարմար է կիրառել զրույցի համար բարյացկամմթնոլորտ
ստեղծելու և լարվածությունը թուլացնելու համար:
Ժամանակի
օգտագործման տակտիկա – համբերատարությունը միշտ էլ առանցքային որակ է, եթե ժամանակը
աշխատում է Ձեզ համար, իսկ ահա ժամանակի ձգձգումը հաղթանակի գլխավոր գրավականներից
է: Դրա համար գոյություն ունեն բազմաթիվ հնարներ, և անձի վարպետությունն ամեն անգամ
կայանում է նրանում, որ ձգձգի ժամանակը այնպես, որ դա չխանգարի հարաբերություններին
և չհակասի բարոյական նորմերին: Այդ հնարներից ամենատարածվածներն են`
·
Հանդիպման հետաձգում
կամ տեղափոխում,
·
Համաձայնության
որևէ կետի նկատմամբ բծախնդիր վերաբերմունք,
·
Հիվանդություն
կամ այլ ինչ – որ ան, ինչը մյուս կողմի մոտ գրգռվածություն չի առաջացնի:
Նախաձեռնության տակտիկա – Ցանկացած դեպքում արդյունավետ և արդարացված կլինի նախաձեռնության
գրավումը: Դրա համար պահանջվում է շատ բարձր պատրաստվածություն և հնարամտություն: Օրինակ`
գործնական հարաբերություններում. «Դուք պնդում եք չէ համաձայնության արագ կազմումը»,
եթե դա իրականում չիհամապատասխանում հակառակ կողմի իրական ցանկությունը: Գլխավորը,
որ այս կերպ ստեղծվում է արագընթաց, ռիթմիկ գործողությունների մթնոլորտի ստեղծում և
մյուս կողմին անընդհատ գովում այն, բանի համար, որ բանակցությունները անցնում են այդքան
արագ տեմպով` չնայած, որ Դուք եք ստեղծել այդ տեմպը: Մի խուսափեք տալ փառքի դափնին
հակառակորդին այն բանի համար, ինչը Դուք եք արել: Քանի որ այս դեպքում նա կհաղթի ճակատամարտում,
բայց պատերազմում հաղթանակը Ձերը կլինի:
Վարկանիշի`
ավտորիտետի օգտագործման տակտիկա – Սա առավել հաճախ կիրառվող տակտիկաներից է, մասնավորապես
շուկայական հարաբերություններում և առևտրում: Այսպես` վաճառողը հաճախակի օգտագործում
է «Դա ես եմ Ձեզ ասում» արտահայտությունը և մենք էլ առանց երկար – բարակ մտածելու գնում
ենք այս կամ այն իրը: Նման դեպքերում օգտագործվում են հայտնի բիզնեսմենների, քաղաքական
գործիչների այլ գործարարների անունները` ցանկալի արդյունքի հեսնելու համար:
Խոսեցինք մանիպուլյացիայի տակտիկաների և ռազմավարությունների
մասին քաղաքականության բիզնեսում, այժմ ներկայացվում են ընտանեկան և սեռական մանիպուլյացիաների ռազմավարությունները:
Թարգմանություն Ն.Հարությունյանի
No comments:
Post a Comment