June 15, 2019

100-ի ցանկ



100-ի ցանկը հզոր տեխնիկա է, որը կարող է կիրառվել գաղափարների գեներացման, մտքերի կարգավորման, թաքնված խնդիրների բացահայտման կամ ցանկացած յուրահատուկ հարցի պատասխանը գտնելու համար:
Տեխնիկան է հեշտ է կիրառման համար. Գրեք Ձեր հարցը կամ խնդիրը թղթի վերևում և կազմեք Ձեր անհատական 100-ի ցանկը:

Картинки по запросу list


«100 պատասխանը շատ չէ՞»…

Հավատացեք՝ հենց այդ թվաքանակն էլ դարձնում է այս տեխնիկան այդքան հզոր:
Սկսելով տեխնիկան՝ Դուք մի քանի անգամ կմտածեք, որ 100ին հասնելը իրատեսական չէ, սակայն մի պահից սկսած՝ Ձեր ենթագիտակցությունը կգա Ձեզ օգնության: Հենց այս պահին Դուք կբացահայտեք շատնոր և հետաքրքիր պատասխաններ: 100-ի ցանկը հիանալի օրինակ է, երբ գիտակցությունն ու ենթագիտակցությունը սկսում են համագործակցել միմյանց հետ պրոբլեմը լուծելու համար:

Հիմնական կանոններ

Կան ընդամենը 2 սկզբունքներ, որոնք պետք է պահելմտքում այս վարժությունը կատարելու ընթացքում՝
1.      Կատարեք վարժությունը 1 անգամից՝ առանց  ընդհատումների: Համոզված եղեք, որ Ձեզ հարմարավատ եք զգում, ու ոչինչ չի խանգարում:
2.      Բացառեք ցանկացած բան, որը խանգարում է կենտրոնանալ
·         Մի քննադատեք և գնահատեք Ձեր պատասխանները,
·         Մի գրեք նախադասություններն ամբողջությամբ, եթե դա Ձեր տեմպը դանդաղեցնում է,
·         Մի անհանգստացեք, եթե Ձեր մտքերը կրկնվեն. կրկնությունները կօգնեն Ձեզ հասկանալ Ձեր մտքերի ընթացքը:

100-ի ցանկի դինամիկան

Այս տեխնիկայի կատարման ընթացքումԴուք վստահաբար կանցնեք 3 հիմնական փուլերով՝
1.       1-ին 30 պատասխաններ
Առաջին պատասխանները Ձերմիտքը կգան առավել դյուրին, քանի որ այս փուլում դեռևս աշխատում  է գիտակցությունն, ու Դուք, ամենայն հավանականությամբ, գրում եք արդեն վաղուց մտածված պատասխաններն ու մտքերը:
2.      Հաջորդ 40 պատասխանները
Այս փուլում սկսում է բացահայտվել Ձեր մտածելակերպի առանձնահատկությունը և մտային շտամպերը: Դուք կսկսեք նկատել կրկնվող մտքերը: Սա առավել բարդ փուլն է, քանի որ շատերին դժվար է հրաժարվել սովորական գաղափարներից և հետևել նոր, անծանոթ մտքերին:
Հենց այս պայքարն է հնարավոր դարձնում անցումը հաջորդ փուլին:
3.    Վերջին 30 պատասխանները
Սա հենց գոհարներով լի զարդատոփն է: Այս փուլում Դուք կհոգնեք «տրամաբանական» պատասխաններից, այդ պատճառով աշխատանքին կմիանա Ձեր ենթագիտակցությունը: Չզարմանաք, եթե Ձեր ցուցակում գտնեք անտրամաբանական և աբսուրդ պատասխաններ, նույնիսկ Դուք ցանկություն կունենաք դրանք չգրել /«Ինչպե՞ս ես կարող էի նման բան մտածել»/, այնուամենայնիվ գրեք դրանք, դրանք հաճախ հենց այն պատասխաններն են, որոնք Դուք փնտրում էիք:
Ցանկի կազման ընթացոում հնարավոր է, որ խնդրի ընկալումը փոխվի, նույնիսկ, կարող է կորցնել ակտուալությունը:
Այս տեխնիկան կարող է կիրառվել ոչ միայն սեփական խնդիրների լուծման համար, այլև մտքերի հավաքագրման, անձնային աճի, մոտիվացիոն համակարգի զարգացման և շատ այլ դեպքերի համար:
թարգմանեց Նաիրա Հարությունյանը



Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...