Ուսումնասիրության անցկացումը: Այս մեթոդիկան հիմնված է դպրոցականների կողմից այնպիսի
անձնական որոկների անմիջական գնահատման վրա, ինչպիսիք են առողջությունը, կարողությունները,
բնավորությունը և այլն: Փորձարկվողներին առաջարÏվում է ուղղահայաց
գծերի վրա որոշակի նշաններով նշել իրենց մոտ այդ որակների զարգացվածության
աստիճանը /ինքնագնահատականի ցուցանիշ/ և
հավակնությունների մակարդակը, այսինքն` այդ նույն որակների զարգացման աստիճանը,
որը կբավարարեր տվյալ անձին: Յուրաքանչյուր փորձարկվողի տրվում է մեթոդիկայի
բլանկը, որը պարունակում է հրահանգը և առաջադրանքը:
Փորձարկվողին տրվում է բլանկ, որի վրա
պատկերված է 7 ուղիղ գիծ, որոնց բարձրությունը 100մմ. Է. նշված են ստորին, վերին և
միջին հատվածները` հազիվ նշմարելի կետերով:
Մեթոդիկան կարելի է անցկացնել ինչպես
ֆրոնտալ կերպով, այսինքն` ամբողջ դասարանի հետ, այնպես էլ անհատապես: Ֆրոնտալ
աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես է յուրաքանչյուր աշակերտ լրացրել
առաջին սանդղակը, պետք է հետևել, որպեսզի աշակերտները ճիշտ կիրառեն նշանները,
պատասխանեÝ հարցերին: Այս ամենից հետո փորձարկողը աշխատում է
ինքնուրույն: Մեթոդիկայի աÝցկացման ժամանակը հրահանգի հետ միասին
կազմում է 10-12 րոպե:
Հրահանգ. «Ցանկացած մարդ գնահատում է իր կարողությունները, հնարավորություն-ները, բնավորությունը և այլն: Յուրաքանչյուր որակի զարգացվածության աստիճանը, մարդկային անձնավորության կողմերը կարելի է պայմանականորեն պատկերել ուղղահայաց գծով, որի ներքևի կետÁ կխորհրդանշի ամենացածր զարգացումը, իսկ վերևինը` ամենազարգացածը: Ձեզ տրվում է նման յոթ գծեր, որոնք ցույց են տալիս.
Հրահանգ. «Ցանկացած մարդ գնահատում է իր կարողությունները, հնարավորություն-ները, բնավորությունը և այլն: Յուրաքանչյուր որակի զարգացվածության աստիճանը, մարդկային անձնավորության կողմերը կարելի է պայմանականորեն պատկերել ուղղահայաց գծով, որի ներքևի կետÁ կխորհրդանշի ամենացածր զարգացումը, իսկ վերևինը` ամենազարգացածը: Ձեզ տրվում է նման յոթ գծեր, որոնք ցույց են տալիս.
1. առողջությունը,
2. խելքը, ունակությունները,
3. բնավորությունը,
4. հասակակիցների մոտ հեղինակությունը,
5. կարողանալ շատ բան անել սեփական ձեռքերով, հմուտ ձեռքեր
6. արտաքին տեսք,
7. ինքնավստահությունը:
Յուրաքանչյուր ուղղի վրա գծիկով /-/ նշեք,
թե ինչպես եք Դուք գնահատում Ձեզ մոտ այդ որակի զարգացíածության աստիճանը, Ձեր
անձի կողմերը տվյալ պահին: Ապա դրանից հետո իքսիկով /x/ նշեք, թե դրանց զարգացման
որ մակարդակի վրա դուք ձեզանով բավարարված կլինեիք, կհպարտանայիք ձեզ համար»:
Արդյունքների մշակումը և մեկնաբանությունը
Արդյունքների մշակումը կատարվում է վեց սանդղակներով
/առաջին սանդղակը` առողջությունը, չի հաշվվում/: Յուրաքանչյուր պատասխանը
պատկերվում է բլանկներում: Ինչպես սկզբում նշվել է, գծի երկարությունը 100մմ. է ,
այդ պատճառով դրան համապատասխան
պատասխանները ստանում են քանակական բնույթ /օրինակ` 54մմ. = 54միավոր/:
1.
Յուրաքանչյուր
սանդղակով պարզել
a.
Հավակնությունների
մակարդակը – ներքևի կետից /«0»/ մինչև «x»
նշանը` արտահայտված մմ.-ով:
b.
Ինքնագնահատականի
բարձրությունը – «0» -ից մինչև « — » նշանը:
c.
Հավակնությունների
մակարդակի և ինքնագնահատականի միջև տարբերությունը - «x» նշանից մինչև « — » նշանը
տարբերությունը, եթե հավակնությունների մակարդակը ինքնագնահատականից ցածր է , այն
արտահայտվում է բացասական թվով:
d.
2.
Հաշվել
հավակնությունների մակարդակի և ինքնագնահատականի ցուցանիշների միջին
մեծությունները բոլոր վեց սանդղակներով:
Հավակնությունների մակարդակը
Հավակնությունների իրական մակարդակը,
նորման 60-89 միավորն է: Օպտիմալ – համեմատաբար բարձր մակարդակը 75 – 89
միավորն է , որը հաստատում է սեփական հնարավորությունների մասին օպտիմալ
պատկերացումը, ինչն էլ հանդիսանում է անձի զարգացման կարևոր գործոն: 90-100 միավոր
արդյունքը սովորաբար ցույց է տալիս
երեխաների անիրատեսական, ոչ քննադատական
վերաբերմունքը սեփական հնարավորությունների նկատմամբ: 60-ից ցածր արդյունքը
վկայում է հավակնությունների ցածր մակարդակի մասին, դա անձի անբարենպաստ զարգացման
չափանիշ է:
Ինքնագնահատականի բարձրությունը
45-74
/ «միջին» և «բարձր» ինքնագնահատական / միավորները ցույց են տալիս ադեկվատ ինքնագնահատականը:
75-100 և ավելի միավորները վկայում են
չափազանց բարձր ինքնագնահատականի մասին և մատնացույց են անում անձի զարգացման որոշակի շեղումները: Նման
ինքնագնահատականը կարող է խոսել անձնային անբավարար հասունության, սեփական
գործունեությունը ճիշտ գնահատելու անկարողության, իրեն ուրիշների հետ համեմատելու
կարողության բացակայության մասին և այլն: Այդպիսի ինքնագնահատականը կարող է մատնանշել անձի ձևավորման էական շեղումները, օրինակ` «փորձի նկատմամբ
փակվածությունը», սեփական սխալների, անհաջողությունների, շրջապատողների դիտողությունների և գնահատականների նկատմամբ
զգայունության բացակայությունը: 45 միավորից ցածր արդյունքը խոսում է
ինքնագնահատականի ցածրության մասին /թերագնահատում/ և վկայում է անձի զարգացման
ծայրահեղ անբարենպաստության մասին: Այս աշակերտները կազմում են «ռիսկի խումբը» և
որպես կանոն, նրանք քիչ են: Ցածր ինքնագնահատականի տակ կարող են թաքնված լինել
երկու լրիվ տարբեր հոգեբանական երևույթներ` բուն անինքնավստահությունը և
«պաշտպանական», երբ ինքն իրեն սեփական անկարողությունը, հմտությունների
բացակայությունը և նման այլ բաները խոստովանելը թույլ չի տալիս գործադրել ոչ մի ջանքեր:
Աղյուսակում տրված են մոտ 7-10-րդ
դասարանի մոտ 900 սովորողների ինքնագնահատականի և հավակնությունների մակարդակի
քանակական բնութագրերը:
Ցուցանիշ
|
Ցածր
|
Միջին
|
Բարձր
|
Շատ բարձր
|
Հավակնությունների
մակարդակ
|
60-ից ցածր
|
60-74
|
75-89
|
90-100
|
Ինքնագնահատականի մակարդակ
|
45-ից ցածր
|
45-59
|
60-74
|
75-100
|
No comments:
Post a Comment