September 7, 2015

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ Մաս 1.



  • Մարդը խմբային նկարում ընկալվում է ավելի գրավիչ, քան միայնակ նկարի վրա: Այս երևույթը ստացել է "չերլիդերի էֆեկտ" անվամբ և  հաստատվել է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորների ուսումնասիրությունների արդյունքում: Հետազոտության մասնակիցները տղամարդկանց և կանանց միջինում ավելի բարձր էին գնահատում խմբային նկարներում, քան նույն նկարի մարդկանց առանձին նկարները: Հետազոտության ճշգրտությունն ապացուցելու համար, խմբային նկարներ են կազմվել անհատական նկարներից, որոնք նմանապես ավելի բարձր են գնահատվել, քան առանձին-առանձին:  

  • 2009 թվականին շոտլանդական քաղաքներից մեկի փողոցներում հոգեբանների մի խումբ "կորցրեց" 240 դրամապանակ, որոնցում կային որոշ տվյալների դրամապանակների տերերի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ վերադարձվեցին դրամապանակների 42%-ը: Ի դեպ, դրամապանակների վերադարձման տոկոսը խիստ կապված էր այն հանգամանքից, թե ինչ նկար էր դրված դրամապանակում: Այսպես, տերերին վերադարձվեցին դրամապանակների 88 %-ը, որոնցում կար երեխայի նկար,   53%-ում՝ ընտանի կենդանի, 48%՝ ընդհանուր ընտանեկան լուսանկար, 28%՝ ծեր ամուսինների լուսանկար: Հետևությունները կատարեք իններդ: 

  • Ոչ կոմպետենտ մարդիկ սովորաբար կարիերայի աստիճաններին ավելի բարձր դիրք են գրավում, քան ավելի բարձր որակավորում ունեցող անձինք: Սա բացատրվում է Դանինգ-Կրյուգերի էֆեկտով: Այսպես, որակավորման ավելի ցածր մակարդակով անձինք հակված են գերագնահատել իրենց կարողությունները, իսկ ընդունելով անհաջող որոշումներ, չեն կարողանում հետևություններ կատարել: Մինչդեռ բարձր որակավորում ունեցող անձինք իրերին ավելի սթափ են նայում և ընդհակառակը, հակված են թերագնահատել իրենց կարողություններն ու ունակությունները և ենթադրում են, որ շրջապատողները իրենց ցածր են գնահատում: Այս երևույթը փորձարարական ճանապարհով հաստատել են Կոռնելյան համալսարանի հոգեբաններ Դաննինգն ու Կրյուգերը 1999 թ-ին: 

  • Երբ ամերիկացի գրող և հոգեբան Թիմոտի Լիրիին /Լիրիի թեստի/ դատապարտեցին թմրանյութերի պահպանման համար 38 տարի ժամկետով, կալանքի վայր ընտրելու համար նրան առաջարկեցին լրացնել մի թեստ, որը Լիրին մի քանի տարի առաջ ինքն էր մշակել: Իմանալով բոլոր գաղտնիքները՝ Լիրին այնպես լրացրեց թեստը, որպեսզի նրա անձնային տիպի համապատասխանի դաշտային-պարտեզային աշխատանքներին մասնակցող անձանց անձնային տիպին: Արդյունքում Լիրին դարձավ բանտի պարտիզպանը, որտեղից էլ փոխավ կես տարի անց 1970 թվականին: 

  • 1948 թվականին Բերտրամ Ֆեռերը անցկացրեց հոգեբանական գիտափորձ իր ուսանողների շրջանում: Նա տվեց ուանողներին անձնային թեստ, որից հետո յուրաքանչյուրին ներկայացրեց արդյունքները: Իրականում բոլորի արդյունքները նույնն էին, որոնք վերցված էին ամսագրի աստրոլոգիական հատվածից: Ուսանողները գնահատեցին թեստի արդյուքնների և իրենց անձնային առանձնահատկությունների համապատասխանությունը 4,26 միավոր  միավորից: Այս երևույթը ստացավ Բարնաումի/ի պատիվ հայտնի շոուիմենի/ կամ Ֆորերի էֆեկտ անվանումը: Այն բացատրում է մարդկանց լայն զանգվածների շրջանում աստրոլոգիայի, հիրոպանտիայի և այլ նման ուղղութոյւնների տարածվածությունը:  

Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...