May 26, 2018

Մարդը ափի մեջ կամ մանիպուլյացիա


Մանիպուլյացիա
Նկարի հեղինակ Ն.Հարությունյան

    Սոցիալական հոգեբանության առավել հետաքրքրիր բնագավառներից է այն բաժինը, որն ուսումնասիրում է հոգեբանական այնպիսի երևույթ, ինչպիսին է մանիպուլյացիան: Համաձայն «Արտասահմանյան բառերի բառարանի» մանիպուլյացիան (ֆր. Manipulation, լատ. Manipulatio – manipulus – բուռ, բռի մեջ վերցնել) 1. Ձեռքերի շարժում, որը կապված է որոշակի խնդիրների կատարման հետ, 2. Ֆոկուսների ցուցադրում, որը հիմնվում է ձեռքերի ճկունության վրա, մարդկանց ուշադրության շեղման հմտություն այն բանից, ինչը պետք է նրանցից սքողվի, 3. Մեքենայությունների կամ խարդախությունների կատարում: Անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանը տվյալ տերմինը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Մարդկանց վրա ներգործության կամ նրանց կառավարման ակտ, որը իրականացվում է ճկությամբ, հմտությամբ, մասնավորապես արհամարհական ենթատեքստով, որպես թաքուն կառավարում և վերամշակում»: 1969թ. Նյու Յորքում հրատարալված   «Սոցիոլոգիայի ժամանակակից բառարանում» մանիպուլյացիան մեկնաբանվում որպես «իշխանության կիրառման տեսակ, որի դեպքում այն ունեցողը ներգործում է այլ անձանց վարքի վրա` չբացահայտելով այն արդյունքը, որը նա նրանցից սպասում է»: Կարելի է ավելացնել, որ մանիպուլյացիան մեկ կամ մի քանի մարձկանց գիտակցության վրա ներգործությունն է` մանիպուլյատորի նախանշած նպատակին հասնելու համար:
  Ընդունված է կարծել, որ մանիպուլյացիան վատ  և բացասական երևույթ է: Դրա հետ միասինմենք բոլորս էլ կարդացել ենք Շահրեզադեի հեքիաթները, որոնց միջոցով գեղեցկուհին երեք տարի շարունակ փրկում էր կործանումից ոչ միայն ինքն իրեն, այլև երկրի ամենագեղեցիկ աղջիկներին: Նման օրինակների կարելի է հանդիպել ոչ միայն ժողովրդական բանահյուսության մեջ, այլև առօրյա կյանքում: Առօրյա հարաբերություններում մենք օգտագործում ենք նման հնարներ ինքնապաշտպանության, սեփական արժանապատվության զգացման պահպանման, ղեկավարության կողմից շահագործումից զերծ մնալու և այլնի համար: Սրանով կարելի է բացատրել այն հետաքրքրությւոնը, որը այս թեման առաջացնում է ոչ միայն մասնագետների մոտ, այլև լայն հանրության շրջանակներում: Մյուց բացատրությունն է այն է, որ հոգեբանական գիտելիքներն օգնում են մարդկանց ղեկավարման գործընթացում: Գտնելով դիմացինի «աքիլլեսյան գարշապարը» այդպիսով մենք կարպես «բռի մեջ ենք առնում» նրան և ուղղորդում մեր նախանշած ուղով:
    Քաղաքական գրականության մեջ սկսած անցյալ դարի 60 – ական թթ. Մանրամասնորեն քննարկվում էին երկու մեծ խնդիրներ: Առաջինը վերաբերում էր զանգվածային լրատվամիջոցների մանիպուլյատիվ ներգործություններին, երկրորդը` «ուղեղի լվացման» պրակտիկային, որը  իարկանացվում էր Չինաստանում և ԽՍՀՄ – ում: Աստիճանաբար «մանիպուլյացիա» բառը սկսեց կիրառվել նար միջանձնային հարաբերությունների համատեքստում:
 Այսպես` մանիպուլյացիան հոգեբանական ներգործության տեսակ է, որի ժամանակ մանիպուլյատորի վարպետությունն օգտագործվում է այլ անձի հոգեկանում թաքնված նպատակների, ցանկությունների, մտադրությունների, հարաբերությունների կամ դիրքորոշումների ներդրման համար: Դա հոգեբանական ներգործություն է, որը ուղղված է այլ անձին որոշակի գործողությունների կատարմանը:
    Գոյություն ունեն մանիպուլյացիայի տարբեր դասակարգումներ և համապատասխանաբար տարբեր տեսակներ: Այսպես գոյություն ունեն դրական և բացասական մանիպուլյացիանեև, խոսքային և ոչ խոսքային մանիպուլյացիաներ և այլն: ստորև ներկայացնում ենք մանիպուլյացիայի մի քանի տեսակներ:
   Մանիպուլյացիա սիրո միջոցով: Մանուկ հասակում երեխային ասում են «Եթե դու շարունակես քեզ այդպես պահել, ես քեզ չեմ սիրի այլևս»` չնայած իրականում նկատի ունեն «Ենթարկվիր ինձ»: Տղամարդը կնոջը դիմում է «Դու նախ հեռացիր աշխատանքից, ապա մենք կամուսնանաք»` չնայած իրականում ցանկանում է ասել ` «Ինձ դուր չի գալիս, որ դու աշխատում ես»: Սա մանիպուլյացիայի ամենադաժան և խորամանկ տեսակներից է, որը առավել հաճախ է կիրառվում ընտանիքում: Փոքր երեխան կսկում է մտածել, որ իրեն սիրում են ոչ թե նրա համար, որ ինքը կա, այլ նրա համար, թե ինչպես է նա իրեն դրսևորում: Ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններում սա ևս ոչ մի դրական արդյունքի չի բերում, քանի որ կշեռքի մի նժարին դրվում է սերը, մյուին` ինչ – որ պայման: Ստացվում է, որ սերը ապրանք է, որը անհրաժեշտության դեպքում կարելի է փոխարինել ինչ – որ ծառայություններով կամ փողով:
    Մանիպուլյացիա վախի միջոցով: Փոքր հասակում երեխային ասում են. «Դասերդ չանես, հավաքարար կդառնաս»: Սակայն իրականում ասում են. «Ես այլևս չգիտեմ` ինչպես քեզ ստիպել դաս անել»: Ամուսինը կնոջն ասում է «Եթե ես շարունակեմ այնտեղ աշխատել, շուտով ինձ ինֆարկտ կստանամ»: Իրականում ենթատեքստն այպիսին է. «Պատրաստվիր, ես շուտով հեռանալու եմ աշխատանքից»: Մարդկային վախերի օգտագործումը բոլոր ժամանակներում բոլոր տիպի մարդկանց սիրելի հնարներից է: Հաճախ նրանք օգտվում են մարդու անբավարար տեղեկացվածությունից, այդ պատճառով մանիպուլյացիային պաշտպանվելու առաջին միջոցը տեղեկություն հավաքելն է: Իզուր չէ, որ ասում են. «Ով տիրում է ինֆորմացիային, նա տիրում է ամբողջ աշխարհը»:
      Մանիպուլյացիա անինքնավստահության զգացմանմիջոցով: Երեխային ասում են. «Հայերենդ արեցիր, արի հիմա տեսնենք, թե ինչը քեզ մոտ չի ստացվում»: Կամ ղեկավարը իր ենթակային տալիս է այնպիսի հանձնարարություններ, որոնք նա կարող է կատարել մի քանի ժամում, սակայն միևնույն նժամանակ տալիս է ընդամենը երեսուն րոպե: Այստեղ նկատի է առնվում. «Միևնույն է առանց իմ օգնության քեզ մոտ ոչինչ չի ստացվի» ենթատեքստը: Մանիպուլյացիան միշտ կապված  է իշխանության խնդրի հետ, իսկ այս դեպքում այն դրված է առավել սուր: Ղեկավար – մանիպուլյատորի խնդիրը (լինի նամայրը, հայրը, ամուսինը, բոսսը, թե տնօրենը) նրանում է, որ նա իրականում վարկանիշ և իշխանություն չունի, սակայն ուզում է ունենալ: Նրա հետ իհարկե, կարելի է խաղալ «զիջախաղեր» կամ շողոքորթել, բայց այդ շողոքորթությունը նրան երբեք բավարար չի լինի: Նա որոշ ժամանակ կխաղաղվի, ապա կրկին կսկսի իր նշանակալիության հաստատումը փնտրել այլոց թերությունների հաշվին: Նա հաջողության կհասնի միայն այն դեպքում, եթե դիմացինը իր թերության կապակցության դիսկոմֆորտ է զգում: Այդ իսկ պատճառով մանիպուլյացիայի հաղթահարման հաջորդ պայմանը սեթական թերությունները բաց ճակատով ընդունելն է կամ դրանք հաղթահարելը:
   Մանիպուլյացիա մեղքի զգացման միջոցով: Ղեկավարը կարող է ասել. «Դուք կարող եք վերցնել երկու օր արձակուրդ, ես ձեր փոխարեն կանեմ ձեր աշխատանքը»: Իրականում նա ասում է «Աշխատանքը ես կանեմ, բայց հետո կհիշեցնեմ այս դեպքը»: Ընկերը կարող է իր սիրելիին ասել. «Սիրելիս, ես իմ կոշիկները չեմ տա վերանորոգման, բայց կգնեմ քեզ այն ականջօղերը, որ քեզ շատ էին դու եկել»: Այս տիպը հաճախ է կիրառվում ընտանիքում, սակայն դրա հաճախակի կիրառումը հանգեցնում է նրան, որ ամուսինն ու կինը սկսում են մի հետաքրքիր խաղ խաղալ` կազմել միմյանց «զանցանքների» կոլեկցիաներ: Ով շատ է հավաքել, նա էլ հաղթել է և  իրավունք ունի կատարել իր նվիրական ցանկությունները:
     Մանիպուլյացիա հպարտության զգացման միջոցով: Երեխային ընկերներն ասում են. «Ինչու ես վախենում թռչել բարձրությունից,  չէ որ դու գերազանցիկ ես»` փոխանակ «Մի վախեցիր» ասելու: Տղամարդուն այս դեպքում ասում են. «Միթե չես կարող նրան արժանիպատասխանը տալ,. Չէ որ դու տղամարդ ես»: Գնահատել ինքն իրեն նշանակում է դիտարկել սեփական անձը ինչ – որ հիերարխիկ համակարգի ներսում: Մարդիկ միմյանցից տարբերվում են իրենց արժանապատվության զգացման մակարդակով, և այդ տարբերություններից շատերը բացահայտվում են առօրյա կյանքում: Յուրաքանչյուր անհատ օժտված է որոշակի Ես – կոնցեպցիայով, որը նա ձգտում է ամրապնդել կամ բարձրացնել, բայց կան էական տարբերություններ նրանում, թե յուրաքանչյուր անհատ ինչ զոհողությունների է պատրաստ հանուն սեփական անձի: Հենց այստեղ է, որ մանիպուլյատորը օգտվում է առիթից: Կ. Յունգը գրում է. «Կյանքի առաջին կեսը դա ուսումն է, աշխատանքը, ամուսնությունը: Այլ կերպ ասած` վազք, որը, սակայն արդարացվածէ: Սակայն, եթե այդ վազքը և ինչ – որ մեկից առաջ անցնելու ցանկությունը շարունակվում է նաև կյանքի հաջորդ կեսում, անձը հիվանդանում է:
  Մանիպուլյացիա խղճահարության միջոցով: Ինչպես էր կատարվում մանուկ հասակում. «Ինձ չես խղճում. Ես այնքան հոգնում եմ, իսկ դու հիմա ինձ բարկացնում ես»: Կամ աշխատավայրում. «Հիշում եք ես ընտանի կենդանի ունեի, նա մահացել է, կլինի ես այսօր շուտ գնամ տուն»: Կամ քաղաքականության մեջ. «Մեր կուսակցությունը, իհարկե, չի կարող հաղթելընտրություններում, չէ որ մեր թիկունքում այդպիսի օլիգարխներ չկան, և մեր եթերային ժամանակն էլ այնքան քիչ են տալիս, որ....»: Գոյություն ունեն նման բազմաթիվ մանիպուլյատորներ, նրանք նաև էներգետիկ վամպիրներ են, քանի որ կարող են անսահման քանակությամբ պատմել իրենց դժբախտությունների մասին, սակայն ոչինչ չանել մյուսին օգնելու համար:
   Գոյություն ունեն մանիպուլյացիայի բազմաթիվ ռազմավարություններ և տակտիկաներ, որոնք հավասար հաջողությամբ կիրառվում են և քաղաքականության մեջ, և բիզնեսում, և ընտանեկան փոխհարաբերություններում: Նման ռազմավարություններից են`
    Ֆիզիոլոգիական պահանջմունքների օգտագործման տակտիկա – Օրինակ` բանակցությունների ժամանակ կողմերից մեկը մյուսին առաջարկում է խմիչք` «Ինչ կխմեք»:Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա բարյացկամության դրսևորում է, սակայն իրականում հակառակորդի զգոնությունը թուլացնելու, նրանից հետագայում լրացուցիչ ինֆորմացիա ստանալու, հիշողության ու ուշադրության ռեսուրսները նվազեցնելու փորձ է: Մեկ կում խմելուց հետո զրուցակիցը կարող է տալ նոր ինֆորմացիա, տա չմտածված խոստում, ընդունի շուտափույթ որոշում և այլն:
    Սեռական պահանջմունքների վրա հիմնված տակտիկա – Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, տղամարդիկ ավելի շատ զիջումների են գնում, երբ նրանց բանակցությունների ժամանակ հակառակ կողմը կին է ներկայացնում: Շատ գործարարներ իրենց կողքին գրավիչ կին են ունենում որպես քարտուղարուհի: Գործնական հանդիպումների ժամանակ դա թույլ է տալիս շեղել զրուցակցի ուշադրությունը, դրդել նրան ռիսկային և չմտածված գործողությունների: Սեռական պահանջմունքի վրա հիմնված ռազմավարությունները տարբեր են, դա կարող է լինել կոկետ հայացք, թեթև սիրախաղ, ինչը թույլ է տալիս հուզական ոն ստեղծել զրույցի ընթացքում:
   Սոցիալական ստատուսի կիրառման տակտիկա – զարմանալիորեն պարզ մեխանիզմ է, և որոշ մարդկանց վրա ունենում է հիպնոտիկ ներգործություն: Սա թույլ է տալիս ստատուսի միջոցով սքողել կամ փոխհատուցել իրական լիազորությունների կամ հնարավորությունների բացը: Այս պատճառով մարդիկ իրենց այցեքարտերի վրա գրում են իրենց բազմաստիճան տիտղոսները: Հայտնի է, որ մարդու նկատմամբ վստահության աստիճանը ուղղակիորեն կապված է նրա պաշտոնական դիրքի հետ: Սա մասնավորապես աշխատում է այն դեպքում, երբ կողմերից մեկը զբաղեցնում է ավելի բարձր դիրք, քան մյուսը, սակայն կարողանում է պահպանել հավասարության մթնոլորտը: Պետք է հիշել, որ այս տակտիկայի ներգործությունը անհետանում է այն բանից հետո, երբ հայտնի է դառնում տվյալ անձի իրական հնարավորությունները և լիազորությունները:
      Անլիարժեքության զգացման վրա հիմնված տակտիկա – անլիարժեքության զգացման առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ֆիզիկական թերությունները, արտաքին տեսքը, էթնիկական պատկանելությունը, ընտանեկան դաստիարակության հետևանքները: Ա.Ադլերը  առաջ է քաշել տեսակետ, համաձայն որի անձի անլիարժեքության զգացումը կարող է նրա համար դառնալ առաջ շարժվելու հսկայական շարժիչ: Այս անձի մոտ առաջանում էսուր զգայունություն` ի տարբերություն այլ անձանց: Սեղմելով այս անձի ցավոտ կետերի վրա`կարելի է ուժեղ ներգործություն ունենալ նրա ամբողջ վիճակի վրա, ազդել նրա մտավոր ակտիվության, ընտրության, որոշումների վրա:
    Անձնական կապվածությունների կիրառման տակտիկա – Անձնական կապվածությունների շարքում կարող են լինել կանայք, երեխաները, կենդանիները, սպորտը, հոբբին, այլ հետաքրքրությունները: Անձնական կապվածությունների շոշափումը կարող  է կատարվել ակամա նետված հարցի միջոցով, օրինակ` երեկվա սպորտային խաղի, ընտանիքի հետ անցկացրած ուիք – էնդի մասին, սակայն առավել արդյունավետ է նախապես հավաքել անհրաժեշտ տեղեկությունները: Սա առավել նպատակահարմար է կիրառել զրույցի համար բարյացկամմթնոլորտ ստեղծելու և լարվածությունը թուլացնելու համար:

    Ժամանակի օգտագործման տակտիկա – համբերատարությունը միշտ էլ առանցքային որակ է, եթե ժամանակը աշխատում է Ձեզ համար, իսկ ահա ժամանակի ձգձգումը հաղթանակի գլխավոր գրավականներից է: Դրա համար գոյություն ունեն բազմաթիվ հնարներ, և անձի վարպետությունն ամեն անգամ կայանում է նրանում, որ ձգձգի ժամանակը այնպես, որ դա չխանգարի հարաբերություններին և չհակասի բարոյական նորմերին: Այդ հնարներից ամենատարածվածներն են`
·         Հանդիպման հետաձգում կամ տեղափոխում,
·         Համաձայնության որևէ կետի նկատմամբ բծախնդիր վերաբերմունք,
·         Հիվանդություն կամ այլ ինչ – որ ան, ինչը մյուս կողմի մոտ գրգռվածություն չի առաջացնի:
   Նախաձեռնության տակտիկա – Ցանկացած դեպքում արդյունավետ և արդարացված կլինի նախաձեռնության գրավումը: Դրա համար պահանջվում է շատ բարձր պատրաստվածություն և հնարամտություն: Օրինակ` գործնական հարաբերություններում. «Դուք պնդում եք չէ համաձայնության արագ կազմումը», եթե դա իրականում չիհամապատասխանում հակառակ կողմի իրական ցանկությունը: Գլխավորը, որ այս կերպ ստեղծվում է արագընթաց, ռիթմիկ գործողությունների մթնոլորտի ստեղծում և մյուս կողմին անընդհատ գովում այն, բանի համար, որ բանակցությունները անցնում են այդքան արագ տեմպով` չնայած, որ Դուք եք ստեղծել այդ տեմպը: Մի խուսափեք տալ փառքի դափնին հակառակորդին այն բանի համար, ինչը Դուք եք արել: Քանի որ այս դեպքում նա կհաղթի ճակատամարտում, բայց պատերազմում հաղթանակը Ձերը կլինի:
    Վարկանիշի` ավտորիտետի օգտագործման տակտիկա – Սա առավել հաճախ կիրառվող տակտիկաներից է, մասնավորապես շուկայական հարաբերություններում և առևտրում: Այսպես` վաճառողը հաճախակի օգտագործում է «Դա ես եմ Ձեզ ասում» արտահայտությունը և մենք էլ առանց երկար – բարակ մտածելու գնում ենք այս կամ այն իրը: Նման դեպքերում օգտագործվում են հայտնի բիզնեսմենների, քաղաքական գործիչների այլ գործարարների անունները` ցանկալի արդյունքի հեսնելու համար:

   Խոսեցինք մանիպուլյացիայի տակտիկաների և ռազմավարությունների մասին քաղաքականության բիզնեսում, այժմ ներկայացվում են ընտանեկան և սեռական մանիպուլյացիաների  ռազմավարությունները:

Թարգմանություն Ն.Հարությունյանի

Ինտելեկտի  տեսություններ
   Հասարակության համար մարդու ջանքերի և հնարավորությունների միջև երկընտրանքը շատ հակասական էր: Եվ դա միայն տեսական քննարկում չէր, այլև վերաբերում էր նաև քաղաքական և սոցիալական ոլորտներին, և առաջ էր բերել հասարակություն սուր հետաքրքրությունը: Դարվինի «Տեսակների առաջացումը» աշխատանքի հրատարակումը 1859թ. – ին մեծ ազդեցություն գործեց գիտական իմացության կենսաբանական և այլ ոլորտների վրա:
      Դարվինի զարմիկ Ֆրենսիս Գալտոնը պրոպագանդում էր Դարվինի հայացքների կիրառման հնարավորությունը նաև մարդկային հասարակության նկատմամբ, և դա անվանեց  եվգենիկա (հունարեն «լավը ծնվելու մեջ» բառակապակցությունից): Իր «Ժառանգական հանճարություն» (1869) գրքի մեջ նա առաջ քաշեց մի ենթադրություն, որ մտավոր գծերը, ինչպես և ֆիզիկականը, նմանապես փոխանցվում են ժառանգաբար, և մարդկային օրգանիզմների ընտրողական բազմացումը կարող է ավելացնել բարձր մտավոր ներուժ ունեցող մարդկանց ծնունդը: Այդ նոր մոտեցումը Դարվինին օգնեց ընդլայնել իր էվոլուցիոն տեսությունը, որը նա զետեղեց իր «Մարդու ծագումը» գրքում (1871):
      Գալտոնը հավատում էր, որ մարդու ինտելեկտը և ընդունակությունները փոխանցվում են ժառանգաբար, դրանք անփոփոխ են և որոշված են արդեն ծնվելու ժամանակ: «Մարդկային բարձրագույն ռասայի» ստեղծման համար Գալտոնը առաջարկում եր խրախուսել «լավ» ամուսնությունները` ի տարբերություն «անպետք» ռասաների միջև ամուսնությունների:
     20 – րդ դարի 1 – ին կեսը դարձավ գիտնականների, ինտելեկտուալների, քաղաքագետների, գործարարների մեծամասնության` այդ նոր ուսմունքի նկատմամաբ հավատի անխոս վկան: «Հաստատված փաստ» էր համարվում այն, որ այնպիսի գծեր, ինչպիսիք են ալկոհոլիզմը և տարբեր տիպիմտավոր շեղումները , որոշվում են առանձին գեների առկայությամբ:
   Նման եզրակացությունը բնականաբար ուներ իր սոցիալական և քաղաքական ենթատեքստը; Այսպես` 1911թ. – ից սկսած` ԱՄՆ – ն սկսեց իմիգրանտների թեստավորումը` նրանց «առավելությունները» որոշելու նպատակով: Քանի որ փորձարկվողներից շատերը անգլերեն չէին խոսում և հենց նոր էին հաղթահարել երկար և դժվար ծովային ուղևորությունը, ապա նրանց ցուցանիշները այնքան էլ բարձր չէին, իսկ որոշ էթնիկական խմբերում դրանք բավականին ցածր էին: Արդյուքնում ԱՄՆ – ի  Կոնգրեսը  1924թ. – ին ընդունեց մի որոշում, որը ուժի մեջ էր դնում որոշ  «անհամապատասխան» էթնիկական խմբերի քվոտան և սահմանափակում էր նրանց մուտքը ԱՄՆ: Նմանապես ամերիկյան շատ այլ նահանգներ ընդունեցին նման օրենքներ, որոնք թույլ էին տալիս ստերիլիզացնել նրանց, ովքեր ճանաչվում էին գենետիկապես «աղքատ»:
     Եվգենիկայի ամենադաժան դրսևորումը կատարվեց նացիստական Գերմանիայում, որտեղ 1933թ. – ին ընդունվեց Գերմանիայի ենթադրվող ժառանգական դեֆեկտներով բոլոր բնակիչների անպայման ստերիլիզացիայի օրենքը` ներառյալ ֆիզիկական արատները: «Ցածր ռասաների» ստերիլիզացիան արդյունքում բերեց շատ ռազմական հանցագործությունների Երկրոր համաշխարհային պատերազմի ընթացքում:
     Եվգենիկայի կապը այս հանցագործությունների և ցեղասպանությունների հետ խաթարեց այս տեսության հեղինակությունը: Բայց նրա որոշսկզբունքներ դեռ որոշ գիտնականների կողմից գնահատվում են որպես արժեքավոր: Այսպես` մարդկանց մտավոր կարողությունների միջև տարբերությունների պատճառը և բնույթը կամ ինտելեկտի ժառանգաբար փոխանցման հնարավորության վերաբերյալ և այլ հարցեր իրենց պատասխանները կարող են գտնել այս տեսության շրջանակներում:



Ինտելեկտի ժամանակակից տեսությունները
    Ստորև ներկայացված են ինտելեկտի և դրա որոշման գործոնների ժամանակակից տեսությունները:
Փսիխոմետրիկ մոտեցում
     Այս տեսությւնը պնդում է, որ մարդկային իմացության և մտավոր ընդունակությունների ոլորտում անհատական տարբերությունները կարող են ադեկվատորեն ուսումնասիրվել հատուկ թեստերի կողմից: Շատ լայնորեն կիրառվող թեստեր, որոնք փորձում են չափել որոշ փոխկապակցված չափանիշներ, ինչպիսիք են` ուսուցման նկատմամբ ընդունակությունը և ինտելեկտը, ընդհանրապես անարդյունավետ են: Նման թեստերի օրինակներ կարող են ծառայել ԱՄՆ – ում լայնորեն կիրառվող CАТ – ը կամ  ЭКTը քոլեջ ընդունման համար, ДжРЭ – ն դպրոցը ավարտելու դեպքում, կամ բիզնեսի դպրոցի ավարտման համար օգտագործվող ДжMАTը:
    Մարդու ինտելեկտի որոշման թեստերը տրվում են տարբեր վերբալ և ոչ վերբալ ձևերով: Հավաքած միավորները սովորաբար դասավորվում են յանպես, որ բնակչության 95% - ը ընկնում է 70 – 130 միավոր տարածքում:
     Այս տեսության կողմնակիցները կարծում են, որ մարդիկ ծնվում են անհավասար ինտելեկտուալ ներուժով այնպես, ինչպես նրանք ծնվումեն տարբեր ֆիզիկական առանձնահատկություներով: Նրանք նաև պնդում են, որ ոչ մի սոցիալակն ծրագիր չի կարող տարբեր մտավոր կարողություններով մարդկանց վերածել ինտելեկտով հավասար մարդկանց:
      Նման ամերիկական ծրագրերից մեկը կոչվում է «Դրական գործողություններ»: Այն փոքրամասնության խմբերին դրդում է շարունակել ուսումը և բիզնեսը` օգտվելով գոյություն ունեցող քվատաներից: Այսպես` պետական համալսարաններից պահանջվում է ընդունել որոշակի քանկությամբ տարբեր ազգային փոքրամասնությունները ներկայացնող ուսանողներ: Եթե փսիխոմետրիկ տեսությունը ճիշտ է, ապա այս «ընդունակ ծրագրերը» ցույց կտան իրենց անկենսունակությունը: Այս մոտեցումը առաջ է քաշվել Խորնշտեյնի և Մյուրրեյի հակասական գրքում, որտեղ զետեղված էին նաև ինտելեկտի ժառանգական բնույթի և տարբեր ազգերի Այ – Քյուի գենետիկական տարբերությունների գաղափարները:
      Այսպիսով` այս տեսությունը ենթադրում է, որ միասնական գործոնը, որը հայտնի է «ինտելեկտ» անվամբ, կարող է չափվել IQ– թեստերի միջոցով և կանխորոշել հաջողությունը կյանքում:
Կոգնիտիվ – հոգեբանական տեսություն
   Այս տեսության ներկայացուցիչները ինտելեկտը դիտում են որպես պրոցես և ոչ թե բնածին որակ: Այդ պրոցեսը բաղկացած է խնդրի մտավոր պատկերացումից, դրա հետ կապված ամբողջ ինֆորմացիայի վերհանումից և լուծման որոնումից: Այսպիսով` այս տեսություն ոչ միայն ընդգծում է կյանքում հաջողության հասնելու փորձի անհրաժեշտությունը, այլև ամբողջությամբ չի բացառում ինտելեկտի և փորձի միջև կապը:
Գարդների բազմաքանակ ինտելեկտի տեսությունը
   «Ինտելեկտի վիճակները» գրքում Գարդները պնդում է, որ ինտելեկտի փսիխոմետրիկ տեսությունը անտեսում է ինտելեկտի որոշ ասպեկտներ: Նա նար նշում է, որ թեստերի գրավոր տարբերակը բացառում է ինտելեկտի շատ դրսևորումների բացահայտումը, որը կարևոր է կյանքումհաջողությունների հասնելու համար:

Ստերնբերգի եռաչափ ինտելեկտի տեսությունը
     Այս տեսությունը ենթադրում է ինտելեկտի երեք ասպեկտների առկայությունը` վերլուծական (նման է փսիխոմետրիկականին և հենված է IQ– թեստերի վրա), ստեղծագործական (ներառում է իրերի էության մեջ ներթափանցումը, համադրությունը և ինտուիցիան) և պրակտիկ կամ գործնական (իրական կենսական խնդիրները ըմբռնելու, հասկանալու և լուծելու կարողություն): Չնայաշ Ստերնբերգը չի ժխտում ինտելեկտի որոշ ժառանգականությունը, նա սակայն կողմնակից է այն կարծիքին, որ բոլոր երեք ասպեկտները կարելի է զարգացնել:

Փսիխոմետրիկ տեսության թերությունները
    Փսիխոմետրիկ տեսությունը պնդում է, որ ինտելեկտը դպրոցում, ապա նաև աշխատանքում մարդու հաջողության լավագույն և միակ չափանիշն է:, այն նաև որոշում է ամուսնալուծության, դպրոցից հեռացման, գործազրկության պոտենցիալ հնարավորությունները: Սակայն սոցիալական հետազոտությունները թույլ չեն տալիս համաձայնվել այս տեսակետի հետ:
  Շատ անձինք, ունենալով բարձր Այ – Քյու, չեն կարողանում հաջողության հասնել ցածր մոտիվացիայի, անհատականության բացակայության, ծուլության պատճառով:  Իսկ ցածր Այ – Քյուով մարդիկ, ընդհակառակը, հաջողության են հասել սիստեմատիկ աշխատանքի, մոտիվացիայի և նպատակամղվածության շնորհիվ: Ցածր Այ – Քյուն կարելի է փոխել գիտակցական ընտրության և կիրառվող ջանքերի միջոցով:
     IQ– թեստերը ավելի շուտ “արագության” ցուցանիշներ են, քանի որ կարող են միայն ցույց տալ` որքան արագ է անձը լուծում խնդիրը կամ սովորում: Հայտնի է, որ սովորած նյութից հետո ցածր այ – քյուով անձի ցուցանիշները շատ քիչ են տարբերվում բարձր IQ ունեցող անձի ցուցանիշներից:
     Արևմուտքում IQցուցանիշները վերջին տարիներիբ բարձրացել են, սակայն դպրոցներում ուսման առաջադիմությունը նույնն է մնացել, նույնիսկ ինչ – որ չափով վատթարացել է, ինչը ակնհայտ կերպով մատնանշում է այն, որ կենսական հաջողությունները ուղղակիորեն կապված չեն ինտելեկտի թվային ցուցանիշից:
   Մարդիկ ավելի լավ արդյունք են դչսևորում, եթե նախապես ծանոթ են նյութին: Դա վկայում է այն մասին, որ անհրաժեշտ ջանքերի գործադրման միջոցով մենք կարող ենք ազդել թեստավորման արդյունքների վրա:
    Մշակութային և ընտանեկան միջավայրը, ինչպես նաև այնպիսի կենսաբանական գործոններ, ինչպիսիք են սնունդը և քիմիական նյութերով թունավորումը, մեծապես ազդում են թեստավորման արդյունքների վրա: Ֆլինը ուսումնասիրելով ասիական ծագում ունեցող ամերիկացիների IQմակարդակը, նկատեց, որ նրանց ցուցանիշները ընկած են 97 – 98 միավորների սահմաններում, մինչդեռ նրանց գիտական աշխատանքները համարժեք են 120 և ավելի միավոր ունեցող անձանց աշխատություններին: Այս կապակցույթամբ Կլակսոնը գրում է, որ արևմտյան մշակույթները կենտրոնանում են ընդունակություների` որպես հաջողության գլխավոր բաղադրիչի վրա: Այս դեպքում անհաջողությունը նրանք գնահատում են որպես անբավարար պատկերացման արդյունք: Մինչդեռ ասիական մշակույթների ներկայացուցիչները շեշտը դնում են ծախսված ջանքերի վրա, իսկ անհաջողությունը համարում են անբավարար ջանքերի հետևանք:
     Գլխավոր սծալը այս տեսության մեջ այն է, որ այն, ինչ փոխանցվել է ժառանգականությամբ, անփոփոխ է: Սակայն, երեխաները, որոնք դաստիարակվել են ավելի բարենպաստ ընտանիքներում, ցուցաբերում են ավելի բարձր արդյունքներ: Դա այն բանի ապացույցն է, որ երեխայի դաստիարակության պրոցեսը ազդում է նրա ողջ հետագա կյանքի վրա:
    Որոշ մասնագետներ կարծում են, որ IQթեստերը ընդամենը չափում են մշակութային պայմանները, կրթությունը, խոսքը, ունեցած գիտելիքները, քանի որ դրանք չեն փոխանցվում, ինչպես աչքերի գույնը կամ այլ ֆիզիկական առանձնահատկություններ, ապա կարող են ժամանակի ընթացքում փոխվել:
     

  

Ինքնագնահատականի ուսումնասիրությունը Դեմբո-Ռուբինշտեյնի մեթոդիկայով

Ուսումնասիրության անցկացումը:  Այս մեթոդիկան հիմնված է դպրոցականների կողմից այնպիսի անձնական որոկների անմիջական գնահատման վրա, ինչպիսիք են առողջությունը, կարո­ղու­թյունները, բնավորությունը և այլն: Փորձարկվողներին առաջարÏվում է ուղղահայաց գծերի վրա որոշակի նշաններով նշել իրենց մոտ այդ որակների զարգաց­վածության աստիճանը /ինքնագնահատականի ցուցանիշ/  և հավակ­նությունների մա­կարդակը, այսինքն` այդ նույն որակների զարգացման աստիճանը, որը կբավարարեր տվյալ անձին: Յուրաքանչյուր փորձարկվողի տրվում է մեթոդիկայի բլանկը, որը պարունակում է հրահանգը և առաջադրանքը:
Փորձարկվողին տրվում է բլանկ, որի վրա պատկերված է 7 ուղիղ գիծ, որոնց բարձրությունը 100մմ. Է. նշված են ստորին, վերին և միջին հատվածները` հազիվ նշմարելի կետերով:
Մեթոդիկան կարելի է անցկացնել ինչպես ֆրոնտալ կերպով, այսինքն` ամբողջ դասարանի հետ, այնպես էլ անհատապես: Ֆրոնտալ աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես է յուրաքանչյուր աշակերտ լրացրել առաջին սանդղակը, պետք է հետևել, որպեսզի աշակերտները ճիշտ կիրառեն նշանները, պատասխանեÝ հարցերին: Այս ամենից հետո փորձարկողը աշխատում է ինքնուրույն: Մեթոդիկայի աÝցկացման ժամանակը հրահանգի հետ միասին կազմում է 10-12 րոպե:
Հրահանգ
. «Ցանկացած մարդ գնահատում է իր կարողությունները, հնարավորություն-ները, բնավորությունը և այլն: Յուրաքանչյուր որակի զարգացվածության աստիճանը, մարդկային անձնավորության կողմերը կարելի է պայմանականորեն պատկերել  ուղղահայաց գծով, որի ներքևի կետ
Á կխորհրդանշի ամենացածր զարգացումը, իսկ վերևինը` ամենազարգացածը: Ձեզ տրվում է նման  յոթ գծեր, որոնք ցույց են տալիս.

1. առողջությունը,
2. խելքը, ունակությունները,
3. բնավորությունը,
4. հասակակիցների մոտ հեղինակությունը,
5. կարողանալ շատ բան անել սեփական  ձեռքերով, հմուտ ձեռքեր
6. արտաքին տեսք,
7. ինքնավստահությունը:

Յուրաքանչյուր ուղղի վրա գծիկով /-/ նշեք, թե ինչպես եք Դուք գնահատում Ձեզ մոտ այդ որակի զարգացíածության աստիճանը, Ձեր անձի կողմերը տվյալ պահին: Ապա դրանից հետո իքսիկով /x/ նշեք, թե դրանց զարգացման որ մակարդակի վրա դուք ձեզանով բավարարված կլինեիք, կհպարտանայիք ձեզ համար»:

Արդյունքների մշակումը և մեկնաբանությունը

Արդյունքների մշակումը կատարվում է վեց սանդղակներով /առաջին սանդղակը` առողջությունը, չի հաշվվում/: Յուրաքանչյուր պատասխանը պատկերվում է բլանկներում: Ինչպես սկզբում նշվել է, գծի երկարությունը 100մմ. է , այդ պատճառով  դրան համապատասխան պատասխանները ստանում են քանակական բնույթ /օրինակ` 54մմ. = 54միավոր/:
1.      Յուրաքանչյուր սանդղակով պարզել
a.       Հավակնությունների մակարդակը – ներքևի կետից /«0»/ մինչև  «x» նշանը` արտահայտված մմ.-ով:
b.      Ինքնագնահատականի բարձրությունը – «0» -ից մինչև « — » նշանը:
c.       Հավակնությունների մակարդակի և ինքնագնահատականի միջև տարբերությունը - «x» նշանից մինչև « — » նշանը տարբերությունը, եթե հավակնությունների մակարդակը ինքնագնահատականից ցածր է , այն արտահայտվում է բացասական թվով:
d.       
2.      Հաշվել հավակնությունների մակարդակի և ինքնագնահատականի ցուցանիշների միջին մեծությունները բոլոր վեց սանդղակներով:

Հավակնությունների մակարդակը
Հավակնությունների իրական մակարդակը, նորման 60-89 միավորն է: Օպտիմալ – համեմատաբար բարձր մակարդակը 75 – 89 միավորն  է , որը հաստատում է  սեփական հնարավորությունների մասին օպտիմալ պատկերացումը, ինչն էլ հանդիսանում է անձի զարգացման կարևոր գործոն: 90-100 միավոր արդյունքը  սովորաբար ցույց է տալիս երեխաների անիրատեսական, ոչ քննադատական  վերաբերմունքը սեփական հնարավորությունների նկատմամբ: 60-ից ցածր արդյունքը վկայում է հավակնությունների ցածր մակարդակի մասին, դա անձի անբարենպաստ զարգացման չափանիշ է:

Ինքնագնահատականի բարձրությունը
45-74  / «միջին» և «բարձր» ինքնագնահատական / միավորները ցույց են տալիս ադեկվատ  ինքնագնահատականը:
75-100 և ավելի միավորները վկայում են չափազանց բարձր ինքնագնահատականի մասին և մատնացույց են անում անձի զարգացման որոշակի շեղումները: Նման ինքնագնահատականը կարող է խոսել անձնային անբավարար հասունության, սեփական գործունեությունը ճիշտ գնահատելու անկարողության, իրեն ուրիշների հետ համեմատելու կարողության բացակայության մասին և այլն: Այդպիսի ինքնագնահատականը կարող է մատնանշել անձի ձևավորման էական շեղումները, օրինակ` «փորձի նկատմամբ փակվածությունը», սեփական սխալների, անհաջողությունների, շրջապատողների  դիտողությունների և գնահատականների նկատմամբ զգայունության բացակայությունը: 45 միավորից ցածր արդյունքը խոսում է ինքնագնահատականի ցածրության մասին /թերագնահատում/ և վկայում է անձի զարգացման ծայրահեղ անբարենպաստության մասին: Այս աշակերտները կազմում են «ռիսկի խումբը» և որպես կանոն, նրանք քիչ են: Ցածր ինքնագնահատականի տակ կարող են թաքնված լինել երկու լրիվ տարբեր հոգեբանական երևույթներ` բուն անինքնավստահությունը և «պաշտպանական», երբ ինքն իրեն սեփական անկարողությունը, հմտությունների բացակայությունը և նման այլ բաները խոստովանելը թույլ չի տալիս գործադրել ոչ մի ջանքեր:

Աղյուսակում տրված են մոտ 7-10-րդ դասարանի մոտ 900 սովորողների ինքնագնահատականի և հավակնությունների մակարդակի քանակական բնութագրերը:

Ցուցանիշ
Ցածր
Միջին
Բարձր
Շատ բարձր
Հավակնությունների մակարդակ
60-ից ցածր
60-74
75-89
90-100
Ինքնագնահատականի մակարդակ
45-ից ցածր
45-59
60-74
75-100





May 23, 2018

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՆՑԵՊՑԻԱՆԵՐԸ

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի Մարգարիտա Թովմասյանը
Նախաբան


Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ընտանիքի հետ հոգեբանական աշխատանքի որոշակի ուղղություններ, որոնք տարբերվում են ինչպես իրենց մեթոդաբանությամբ, այնպես էլ աշխատանքի նպատակային ուղղվածությամբ: Հետևաբար, դրանցում տարբեր է նաև ընտանիքի բնույթի և նշանակության հասկացումը: Նման պայ- մաններում առաջ է գալիս ընտանիքի հոգեբանական հետազոտության և ընտանիքի հետ տարվող հոգեբանական աշխատանքի առանձին ուղղությունների համակարգման անհրաժեշտություն: Առավել լայն իմաստով ընտանիքի հետ հոգեբանական աշխատանքի խնդիրներն ուսումնասիրվում են «Ընտանիքի հոգեբանության» շրջանակներում: Ըստ սահմանման՝ «Ընտանիքի հոգեբանությունը» հոգեբանության միջգիտակարգային բնագավառ է, որը ներառում է սոցիոլոգիական, տնտեսագիտական, փիլիսոփայական, պատմագիտական, իրավաբանական, ժողովրդագրական, ազգաբանական և այլ բնագավառների հետազոտություններ: Ընտանեկան հոգեբանության տվյալները կազմում են այն հիմքը, որի վրա կառուցվում և գործնականում կիրառվում են ընտանիքի օգնության սոցիալական, հոգեբանական և հոգեթերապիական տարբեր ծրագրեր: Ընտանիքի և ամուսնության հետազոտություններն առաջին հերթին կոչված են բացահայտելու այն պայմաններն ու գործոնները, որոնք ազդում են ընտանիքի բարեկեցության և դրա անդամների հոգեկան առողջության վրա:

Ամուսնական թերապիան իրենից ներկայացնում է հոգեթերապիայի յուրահատուկ ձև, որը ուղղվաց է զույգի և նրանց խնդիրների վրա։ Այն օգնում է ամուսնական զույգին հաղթահարել ընտանեկան կոնֆլիկտները և ճգնաժամային իրավիճակները, փոխհարաբերություններում հասնել       հարմոնիայի, բավարարել փոխադարձ պահանջմունքները։ Ամուսնական թերապիան հանդիսանում է ամուսնական հարաբերությունների խախտման բուժում։ Այսպիսի բուժումն ուղղված է ամուսնական հարաբերությունների կարգավորմանը, ինչը թույլ է տալիս թողնել դրական ազդեցություն ամուսինների համատեղ կյանքի վրա։ Ամուսնական թերապիայի պրակտիկայում գերակշռում է աշխատանքը զուգից երկուսի հետ միաժամանակ, չնայած դա պարտադիր չէ։
Օլսոնը/1975/ գնում է, որ այս թերապիայի նպատակն է հանդիսանում օգնել ամուսիններին փոխհարաբերություններում իրար ավելիլավ հասկանալ, նրանցից յուրաքանչյուրի փոխադարձ պահանջմունքները բավարարելը, զարգացնելով դրական անձնային որակներ։ Սադոչկովան/1976/ նույնպես տեսնում է ամուսնական թերապիան հոգեթերապիայի մի ձև, քանի որ խոսքը գնում է զուգընկերների փոխազդեցության փոփոխմանը, գտնվելով կոնֆլիկտի մեջ։
Որոշ խնդիրներ առաջանում են <<ամուսնական թերապիա>> և <<ընտանեկան խորհրդատվություն>> հասկացությունները չտարբերելու պատճառով, քանի որ երկու դեպքերում էլ խոսքը գնում է ամուսիններին օգնելու մասին, իրենց խնդիրները կոնֆլիկտները և անհամաձայնությունները լուծելու հարցում։
Որոշ հեղինակների կարծիքով, այս հասկացողությունների տարբերակումն անիմաստ է, քանի որ դրանք գործ ունեն միևնույն երևույթի հետ և գործում են միանման մեթոդներով /Արդ, Արդովա, Սադոչկովա/։
Մյուս կողմից, ընտանեկան խորհրդատվությունը կարելի է դիտել որպես ամուսնական թերապիայի ձևերից մեկը, քանի որ ընտանեկան խորհրդատվության մեջ խոսքը գնում է ավելի պարզ, մակերեսային և կարճաժամկետ հոգեթերապևտիկ ազդեցության մասին, հիմնականոմ ճգնաժամային իրավիճակներում։ Խորհրդատվությունը թույլ է տալիս ելք գտնել կոնկրետ կոնֆլիկտային իրավիճակներից, դրա հետ մեկտեղ ավելի  հաճախ օգտագործվում են այնպիսի մեթոդներ, ինչպիսին պարզաբանումը, խրախուսանքը, անհատական առաջարկությունները և խորհուրդները։ Ամուսնական թերապիան բնորոշվում է ավելի խորը և աստիճանակարգված մոտեցմամբ, օրինակ դժվարագույն հոգեդինամիկ ֆակտորների նպատակադրված ուսումնասիրումը, ներառյալ նախկինում չգիտակցված մոտիվները, որոնք մինչև այժմ ազդեցություն են գործում։ Իրականում սա պահանջում է մեծ ջանքեր, երբ խոսքը գնում է ֆիքսված, ոչ ակտիվ վարքի ձևի մասին,որը խախտում է ամուսինների փոխհարաբերությունները, և նրանց փոխհարաբերությունների վերականգնման մասին։
Գոյություն ունի ևս մեկ կարծիք, համաձայն որի ընտանեկան խորհրդատվությունը և թերապիան տարբերակում են նրանով, թե ինչի հետ է աշխատանք տարվում ստիպված ենք լինում գործ ունենալ անհամապատասխանության խնդրով կամ առանձին խանգարումներով։ Այսպիսով, Նակոնեցնին հաստատում է, որ ընտանեկան խորհրդատվության մեջ աշխատանքը ուղղվաց է այցելուի անհատական խնդիրների լուծման վրա, ընտանեկան կյանքին վերաբերող, միչդեռ ամուսնական թերապիան զբաղվում է ամուսնական հարաբերությունների խանգարման լուծման խնդրով։ ընտանեկան խնդիրները բնորոշվում են ինչպես սոցիալական կոնֆլիկտային իրավիճակները, որը պահանջում է սոցիալական հարաբերությունների վերականգնում, ինչը թուլ է տալիս ամուսիններին հասնել ադեկվատ փոխադարձ ադապտացիայի։ Հեղինակ նաև նշում է, որ ընտանեկան խնդիրները վերբերում են ոչ միայն ամուսինների միջև տարաձայնություններին։ Երբ, օրինակ, ընտանեկան խնդիրների մեջ են խառնվում ամուսիննեից մոկի ծնողները, կարող է ստեղծվել խնդրահարույց իրավիճակ, ինչը, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ ամուսինների միջև կոնֆլիկտ կա։ Այսպիսի դեպքերում խորհրդատվությունը և խորհուրդը ամուսիննեին խնդրի հարդեցման կամ մեղմացման վերաբերյալ հերիք է լինում։
Ինստիտուտցիոնալ տեսանկյունից /ընտանեկան խորհրդատվությունը կարծես մի ինչ-որ ինստիտուտ/ ամուսնական թերապիան կարող է դիտվել որպես ընտանեկան խորհրդատվության աշխատանքի ձևերից մեկը, որը գործ ունի կարեորագույն խնդիրների, կոնֆլիկտների, անհամաձայնությունների և ամուսնական հարաբերությունների խանգարման հետ։ Խորհրդատվական աշխատանքի այլ ձևեր կարող են լինել՝ օգնություն իրավական հարցերը լուծելու մեջ, սեռական կյանքին վերաբերող հարցերում, հղիանալուց պաշտպանվելու, ժառանգությանը վերաբերող հարցերում, ինչպես նաև աշխատանք վարվելակերպի հետ, ինչը զգուշացնում է բաժանության մասին։
Վերոնշյալ հասկացությունների մանրակրկիտ դիտման դեպքում պարզ է դառնում, որ նրանք նշանակալի կերպով նման են իրար /օբյեկտի հանդեպ վերաբերմունքով, նպատակներով և մեթոդներով/, բայց պահպանում են իրենց, իրականում քիչ, բնորոշ տարբերությունները։
Ընտանեկան թերապիան ի տարբերություն ամուսնական թերապիայի, աշխատանք է ծավալում ամբողջ ընտանիքի մաշտաբով, ներառյալ երեխաները, ընդորում ուշադրությունը ուղղված է հիմնակնում ծնողների և երեխաների միջև հարաբերությունների վրա։ Սա ավելի շուտ տեղի է ունենում պրակտիկ պահանջներից ելնելով, երեխաների հետազոտությունների հոգեբանական և հոգեբուժական արդյունքների համար և հիմնվում է այն ուսումնասիրված ընտանիքների փորձի վրա, որոնք ունեն շիզոֆրենիայով հիվանդ երեխաներ։ Այսպիսով, թերապիայի ժամանակակից տեսնակյունից ամուսնական թերապիան տարբերվում է ընտանեկանից ինչպես պատմական արմատներով, այնպես էլ իր մոտեցումներով։
Եթե խոսենք ավելի կոնկրետ, ուրեմն ընտանեկան թերապիան կարելի է ձևակերպել երկու ձև.
a.թերապևտիկ մեթոդ, որի ընթացքում թերապևտը անցկացնում է բուժման սեանս ամբողջ ընտանիքի հետ,
b.տեսական մոտեցում, որի ժամանակ այցելուի որակական հատկանիշները չեն դիտվում անհատական, այլ ամբողջ ընտանիքի հետ միասին։
Ամուսնական թերապիայի տարբեր կոնցեպցիաները համաձայնվում են միայն ամուսնական դիսհարմոնիայի հիմնական պատճառների և պաթոգենեզի հարցում և նախընտրում են օգտագորցել բուժման որոշակի մեթոդներ։ Այժմյան ժամանակներում ամենից շատ հայտնիություն են վայելում դինամիկ, վարքաբանական և մարդասիրական-հոգեբանական ուղղությունները։
Դրանից բացի, կարելի է նշել նաև կոմունիկատիվ, տրանսակտային, ռացիոնալիստական և սիստեմային ուղղությունները։ Կոմունիկատիվը նմանություններ ունի բիհևիորիստականի հետ, որոշ չափով նաև հումանիտար և սիստեմային ուղղությունների հետ, այն կապված է նաև ամուսնական թերապիայի այլ մոտեցումների հետ։ Տրանսակտային-վերլուծական մոտեցումը իրենից ներկայացնում է ուղղակի Բեռնի սկզբունքների կիրառումը <<էգո>> վիճակի, <<կյանքի սցենարների>> և միջանձնային խնդիրները ամուսնական հարաբերությունների շրջանակներում։ Միևնույն ժամանակ, կանգ առնենք ռացիոնալիստական /կամ դաստիարակչական/ մոտեցման վրա, որի մասին խոսում են, օրինակ, Արդը, Էլլիսը, Հարպերը։ Տվյալ ուղղության մեջ ամուսնական հարաբերություններում առանձնացվում են բարձր զգացումները որպես առաջնային ֆակտոր, անձնական արժանապատվության և ալտրուիզմի զգացումը։ Հիմա ուշադրությունը ուղղենք դեպի համակարգային մոտեցում, որը ավելիլայն կիրառում ունի ընտանեկան թերապիայում, ինչպես նաև քննարկված են համալիր մոտեցման հնարավորությունները։ (1)


Դինամիկ մոտեցումը ամուսնական թերապիայում
Դինամիկ մոտեցման մեջ ամուսնական դիսհարմոնիան դիտվում է ամուսինների վարքի ներքին մոտիվացիայի տեսանկյունից։ Նկատվում է միջանձնային հարաբերությունների դինամիկան և նրա կապը հոգեկան պրոցեսների դինամիկայի հետ։ Ուսումնասիրվում են հույսերը չարդարանալու դեպքեր, պայմանավորված նախկին կյանքի փորձի հետ կապված, գլխավոր կերպով ստացված մանկությունում։ Ընթացիկ ընտանեկան կոնֆլիկտները դիտվում են հաշվի առնելով նախկին կոնֆլիկտների կրկնվողականությունը, ինչպես նաև վարքի ձևը, որը ձեռք է բերել նախկին, էմոցիոնալ կերպով սահմանափակ հարաբերություններում։ Սրա հետ մեկտեղ հաշվի է առնվում ընտանիքի ազդեցությունը, որտեղ ամուսինները մեծացել են, այդ ընտանիքին բնորոշ մթնոլորտում, հավասարակշռության, հանգստության, հոր և մոր միջև պարտավորությունների և իրավունքների բաշխման, ծնողներից օրինակ վերցնելով։
Դինամիկ մոտեցման հիմնական կոնցեպցիաները
1Գիտակցված և չգիտակցված ամուսնական համաձայնություն
Մարտինը և Սագերը ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում են ամուսնական կոնտակտին, որը արձանագրված չէ պայմանագրով, փաստաթղթով կամ համաձայնությամբ, որը իր մեջ կկրի հույսեր կամ խոստումներ, որը պետք է իրականացնի ամուսիններից յուրաքանչյուրը իրենց հարաբերությունները օրինականացնելով։ Այս համաձայնությունն ունի փոխադարձ պայմանավորվածություն, քանի որ ներառում է այն, ինչը նրանցից յուրաքանչյուրը առաջարկում է տալ, և ինչը մտադիր է ստանալ։
Ամուսնության համաձայնությունը կարող է լինել
a.              գիտակցված և վերբալիզացված,
b.             գիտակցված և չվերբալիզացված,
c.              չգիտակցված։
2Մանկությունում չբավարարված ցանկությունների պրոյեկցիա։
Դիքսը և Ուիլլին նշում են, որ ամուսիններից մեկի կամ երկուսի ամուսնական հարաբերությունների խանգարման դեպքում դրսևորվում են թաքնված պահանջմունքներ, որոնք փոքր ժամանակ չեն բավարարվել իրենց ծնողների կողմից։ Նման դեպքերում անհատը ավելի հաճախ ընտրում է իր համար այնպիսի զուգընկեր, որը կօգնի իրեն վերադառնալ իր մինչև վերջ չլուծված կոնֆլիկտներին։ Նևրոտիկ ընտանիքներում ամուսիններըիրենց պահում են այնպես, որ կրկնեն իրենց ինֆանտիլ իրավիճակները, դրանք էլ կրկնվում են և շարունակում են մնալ չլուծված։
3 Ընտանիքի ծնողական մոդել։
Ըստ Բոդիի, անհատը իր ամուսնական դերը վերցնում է նույնականացվելով իր սեռի ծնողի հետ։ Այս սխեմայի մեջ է մտնում նաև ամուսիններից մյուսի իր սեռի ծնողի հետ նույնականացումը։ Ծնողական հարաբերությունների ձևը անհատի համար դառնում է չափանիշ։ Ամուսնական կյանքում զույգերը փորձում են հարմարեցնել իրենց հարաբերությունները իրենց ներքին սխեմային։ Հաճախ սիրահարվածության ազդեցության տակ գտնվելով զիջման է գնում, երբեմն հրաժարվելով իր ծրագրից, զուգակցին հարմարվելու համար, ինչը բերում է ներքին հակասությունների։ Բայց որոշ ժամանակ անց ներքին ծրագիրը իր մասին իմաց է տալիս և անհատի մոտ նկատվում է հակում վերադառնալու ծրագրվար ճանապարհին։ Բայց զուգընկերը նորից շարունակում է նրան տանել իր ճանապարհով, այսպիսով, ստեղծվում են հիմքեր կոնֆլիկտի ծագման համար։
Բիհևիորիստական մոտեցումը ամուսնական թերապիայում
Բիհևիորիստական մոտեցումը հակված չէ պարզել ամուսնական անհամատեղելիության խորը, թաքնված պատճառները, բայց ամենից առաջ ուղղված է զույգի վարքի փոփոխմանը, սրա հետ մեկտեղ օգտագործելով պայմանականացման և ուսուցման մեթոդը։ Այս մոտեցումը ապահովում է հետևյալը
a.              ամուսինների փոխադարձ դրական վարքի կառավարումը,
b.             անհրաժեշտ սոցիալական իմացությունների և կարողությունների ստացում, հատկապես շփման և առաջացող խնդիրների միասին լուծման շրջանակներում։
c.              աշխատել և ռեալիզացնել ամուսնական համաձայնությունը իրենց վարքի փոխադարձ փոփոխության վերաբերյալ։
Ամուսնական վարքի, ինչպես նաև ընդհանրապես անձի վարքի վրա, համաձայն բիհևիորիստական տեսության, ազդեցություն են թողնում, մի կողմից, դրդիչ ուժերը կամ իրավիճակը, որոնք եղել են ամուսնությունից առաջ, և մյուս կողմից՝ ստիմուլները /արդյունքները և հետևանքները/, որոնք եղել են ամուսնությունից հետո։ 
1Փոխադարձաբար դրական վարք։
Փոխադարձաբար դրական վարքի ստեղծման համար պայմանները ծառայում են որպես հղում ամուսինների մոտ համագործակցելու ցանկություն առաջացնելու, բուժմանը ճիշտ վերաբերվելու համար, ինչպես նաև հիմք է ծառայում վարքում ցանկալի փոփոխությունների հայտնվելու և հետագայում դրանց ամրապնդման համար, և, վերջապես, հանդիսանում է բիհևիորիստական մոտեցման սկզբունքներից մեկը ամուսնական թերապիայում։
2 Հմտություններ և կարողություններ։
Վարքաբանական մոտեցումը ամուսնական թերապիայում ենթադրում է, որ կոնֆլիկտային ընտանիքների ամուսինները բավականաչափ չեն տիրապետում հիմնական սօցիալական հմտություններին և նորմերին ամենից առաջ նրանք չեն կարողանում ճիշտ շփվել, փոխհարաբերվել և արդյունավետ կերպով լուծել առաջացող խնդիրները։ Սրա համար գոյություն ունեն վարժությունների մի ամբողջ շարք, որոնք ուղղված են այսպիսի հմտությունների աստիճանաբար ձևավորմանը։
Համակարգային մոտեցումը ամուսնական թերապիայում
Համակարգային մոտեցումը հանդիսանում է ժամանակակից գիտական մոտեցում, որը լայն կերպով կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր ոլորտներում։ Ամուսնական թերապիայի շրջանակներում կարելի է առանձնացնել մոտեցում, կապված տեսության ընդհանուր համակարգով, և ահտուկ համակարգային մոտեցում, իր սկիզբը դնելով ընտանեկան թերապիայի շրջանակներում։
Համակարգային մոտեցման կիրառումը ամուսնական թերապիայի պրակտիկայում նշանակում է, որ հետազոտողի ուշադրությությունն ուղղված է ամուսնական զույգի կամ ընտանիքի բոլոր անդամների վարքի փոխհամաձայնության վրա: Ուսումնասիրվում է զույգի մեկ անդամի վարքի ազդեցությունը մյուսի վրա, կամ ընտանիքի մյուս անդամների վրա, ինչպես նաև նրանց ռեակցիայի ազդեցությունը ընտանիքի անդամների վարքի հանդեպ, որոնք առաջացնում են այդ ռեակցիաները: Պետք է նշել, որ ընտանիքի բոլոր անդամների վարքի հետևանքների այսպիսի ուսումնասիրությունը, բնորոշ է ոչ միայն համակարգային մոտեցմանը, այլ նաև վարքաբանական մոտեցմանը, երբ վարքի փոփոխությունների դպքում խրախուսանքի և պատժի մեթոդի կիրառումը ուղղված է վարքի որոշակի ձևերի ֆիկսացիային կամ վերացմանը, հետագայում դրանց ի հայտ գալու հաճախականության հսկողության համար: Իսկ համակարգային մոտեցման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում համակարգի հավասարակշռությանը, կամ նրա հոմեոստազին, այսինքն համակարգի կարողությունը պահել անհրաժեշտ հավասարակշռությունը արտաքին ազդեցությունների դեպքում: Համակարգը կարող է պարունակել նաև թերի /պաթոլոգիկ/ էլեմենտներ: Որոշակի ախտանիշներ կամ խնդիրներ, որոնք նպաստում են ընտանիքում ամուսնական անբավարարվածության և դիսհարմոնյայի առաջացմանը և որոնք  պետք է վերացնել ամուսնական թերապիայի ընթացքում, միաժամանակ կարող են իրականացնել ընտանիքի կայունացման ֆունկցիա:
Ռացիոնալ- դաստիարակող /կրթող/ մոտեցում
Այս կոնցեպցիայի կողմնակիցները ամուսնական խնդիրներում և կոնֆլիկտներում տեսնում են ոչ խելամիտ հարաբերությունների դրսևորում ամուսնական և առորյա կյանքում, ամուսնական դաշինքի օրինաչափությունների մասին անտեղյակության հետևանքները, որոնք հիմնված են անիրական պատկերացումների վրա, որոնք նշվում են մի քանի հեղինակների կողմից, որպես <<ամուսնական և ընտանեկան միֆեր>>: Տվյալ մոտեցումն իրենից ներկայացնում է ռացիաոնալ սկզբի վերականգնում, ամեն բանի հանդեպ ադեկվատ գնահատական և առաջացած խնդիրների պրակտիկ լուծում, ռոմանտիկ փայլի նվազեցում, ընտանեկան և ամուսնական հարաբերությունների զարգացման օրինաչափությունների մասին զույգին տեղեկացնելով:
Ռացիոնալ մոտեցումը հոգեթերապիայում կողմնորոշված է տրամաբանական մտածողության վրա, էմոցիաները կրճատված են, հոգեբանը օգնում է այցելուին բացահայտել իր մտածողության իռացիոնալ ձևերը, որոնք կողակցի հանդեպ իռացիոնալ հարաբերության հետ մեկտեղ նպաստում են ամուսնական հարաբերությունների խանգարմանը: Սկզբում հոգեբանը զրուցում է այցելուների հետ, իսկ հետո համակարգում է հստակ հրահանգներ և առաջարկություններ, որոնք վերաբերում են վարքի ցանկալի փոփոխություններին, և տալիս է տնային առաջադրանք:
Մտածողության իռացիոնալ ձևերը, վերամշակման կարիք ունեցող, որոշ հետազոտողներ բնորոխում էին որպես միֆեր, դրան են վերաբերվում հետևյալ նշումները.
1)  միֆ հավերժ սիրո մասին - կողակիցս պետք է սիրի ինձ հավերժ, նույնիսկ երբ ես հոգնեցուցիչ եմ, կամ պահում եմ ինձ հիմար կամ զզվելի կերպով,
2)   միֆ սիրո կախարդական ուժի մասին - սերն ինքն իրենով հնարավոր է դարձնում բոլոր խնդիրների լուծումները, ամենակարևորը սիրել իրար, մնացածն ինքն իրեն կհարթվի,
3)  միֆ էմոցիաների արտաքին հաղորդման մասին - էմոցիաներս ինձ հաղորդում են ուրիշ մարդիկ, <<շոյիր ինձ>>, <<ինձ երջանիկ դարձրու>>, իսկ ես իմ էմոցիաների համար պատասխանատու չեմ,
4) միֆ հասկացությունների բացարձակության մասին – որոշները <<ամբողջությամբ աղետալի են>>, մյուսները <<հիասքանչ են>>, հաջորդները <<ամբողջությամբ անբարո են>>,
5) միֆ չարությանը կամ բարությանը համապատասխան պատասխանի մասին – ինչքան վատություն զուգընկերս ինձ է արել, այդքան էլ ես նրան պետք է անեմ:
6) միֆ դժբախտության մասին – ինչու պետք է դա հենց ինձ հետ պատահեր, ես դրան արժանի չէի:
Արժեքային մոտեցումը ամուսնական թերապիայում
Այս մոտեցման մեջ ընտանիքում հակասությունների վերացումը կատարվում է նրան բարձր արժեքների վրա կողմնորոշելու ճանապարհով, այլ ոչ թե ամուսիններից յուրաքանչյուրի հասարակ էգոիստական պահանջմունքներ, նպատակները և ցանկությունները բավարարելու ճանապարհով: Տվյալ մոտեցումը կարելի էր նաև անվանել բարոյախրատական: Արժեքային մոտեցումը բավականին հայտնի է և նկարագրվում է ոչ միայն ժամանակակից հետամուսնական գրականության մեջ, այլև այն հաճախ հանդես է գալիս փիլիսոփայական-մարդաբանական ձևերով, քան կլինիկապես կողմնորոշված աշխատանքներում: Այն հիմնվում է  դրույթների և հասկացությունների վրա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ամուսնությունը ըստ անհատական և հասարակական իդեալների տեսանկյունից: Մարդիկ պետք է ընտրեն ճիշտ կյանքի ճանապարհ, փորձեն ճիշտ վարվել մեկը մյուսի հետ և սիրել իրար, սիրել նաև նշանակում է հասկանալ ուրիշին, և անվերապահորեն հոգ տանել նրան: Համագործակցությունը, օգնությունը ուրիշին, անձնազոհությունը ունեն մեծ արժեք, քան էգոիստաբար ձգտումը սեփական օգուտին: 
Խոսքը գնում է ոչ միայն փիլիսոփայական-էթիկական դրույթների մասին: Որոշ հասկացություններ, որոնք օգտագործվում են արժեքային մոտեցման մեջ, հիմնվում են էքսպերիմենտալ հոգեբանության շրջանակներում կատարված տվյալ հետազոտությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ սո-օպերատիվ ռազմավարությունը որոշակի նպատակների հասնելու դեպքում ավելի արդյունավետ է, քան մարտնչելու ռազմավարությունը, ինչպես նաև էմպիրիկ-հոգեբանական  տվյալները  անձի հասունացման փուլերի մասին: Ըստ դրա հասունացման աստիճանի եսասիրական մղումները զիջում են իրենց տեղը զարգացող հասարակական մղումներին:
Կրիվոհլավը /1979/ առանձնացնում է հասունացման 4 փուլ: Առաջին փուլում անհատը ընդունում է ամենինչ, ինչն իրենից պահանջվում է, արտաքին սոցիալական աղբյուրներից: Նպատակը այն բանի, ինչն իր հետ տեղի է ունենում, հանդիսանում է հենց ինքը: Երկրորդ փուլում  զարգացման ինքնաուղորդվածությունը պահպանվում է, բաըց անհատը դառնում է ավելի ինքնուրույն: Այս փուլը բնորոշվում է ուրիշներից հարաբերական անկախության ձգտումով: Անհատի ուժը կայանում է հենց սրանում, նա <<կանգնում է սեփական ոտքերի վրա>>: Երրորդ փուլում  ի հայտ է գալիս նոր նպատակ. Անհատը պարզում է, որ իր շուրջ կան մարդիկ: Բայց դրանց ընկալումը նույն հավասարության վրա է գտնվում, նա իրեն համեմատում է մյուսների հետ, հնարավոր կռվի և հաղթանակի տեսանկյունից: Չորրորդ փուլում  անհատը սկսում է հասկանալ, որ մրցակցությամբ չի կարելի ամենինչ լուծել, որ գոյություն ունի նաև համագործակցություն: Նա համոզվում է նրանում, որ ուժեր կարող ես վերցնել ոչ միայն ինքդ քեզնից, այլև արտաքին աղբյուրներից: Այս փուլը բնորոշվում է այլ մարդկանց հանդեպ մոտեցման արմատական փոփոխությամբ. << Ես և դուն>> զիջում է իր տեղը <<ես և դուին>>, այսինքն <<մենք>> ինչպես մեկ միավոր:
Խորհրդային մասնագետների մոտեցումը ամուսնական թերապիայում
ԽՍՀՄ-ում պահպանվել է սկզբնական տերմինը <<ընտանեկան թերապիա>>, որը օգտագործվում է ինչպես ամուսնական թերապիան նշելու համար, այնպես էլ  իրական ընտանեկան թերապիայի համար:
Մյագերը և Միշինան ընտանեկան հոգեթերապիան բացատրում են որպես հոգեթերապիայի յուրահատուկ ձև, որը ուղղված է միջանձնային հարաբերությունների  փոփոխմանը, նրա նպատակն է՝ վերացնել ընտանիքում էմոցիոնալ խանգարումները: Աշխատանքի ընթացքում մի ընտանիքի հետ, որտեղ կա նևրոտիկ, հոգեթերապիայի նպատակն է հանդիսանում ընտանեկան կապերի վերականգնմանը հասնելը, ինչպես նաև նևրոտիկ շփման մոդելի վերամշակում:
Ամուսնական կամ ընտանեկան թերապիայի սկզբում ընտանիքի յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունի դնել իր հայացքները խնդրի վերաբերյալ, ընտանիքում առաջացող: Հոգեբանը բացատրում է, որ նա հանդես է գալու դիտողի և մեկնաբանողի դերում, բայց ոչ դատավորի: Նա խթանում է այցելուների շփումանը, փոխազդմանը, որի ընթացքում բացահայտվում է կոնֆլիկտի պաթոգենեզը և ընտանիքի անդամների միջև շփման ձևերը, գնահատում է պաշտպանական ռեակցիաները էմոցիոնալ խնդիրների հնարավոր պատճառների և ընտանիքից դուրս փոխհարաբերություննրի խանգարման տեսանկյունից:
Ընտանիքում հիմնական դիսհարմոնյան հանդիսանում է հարաբերությունների փոխկապվածության չգիտակցումը, հարաբերությունները նևրոտիկ բաղադրիչներով, որը վերաբերում է զույգի ձգտմանը վերցնել ընտանիքում լիդերությունը, որը կապված է մեկը մյուսի հետ հակամարտելու հետ, և այլն: Ամուսնական կամ ընտանեկան թերապիայի ընթացքը ներգրավում է աստիճանաբար անցում զրույցից այս կամ այն երևույթին, որը նկատվում է ընտանիքում, հասկանալով այդ երևույթների պատճառը: Վերլուծվում են ոչ ադեկվատ փոխադարձ պահանջմունքներ և ընտանեկան դերերի կատարում: Հաջորդ փուլը դառնում է  կապերի խանգարված համակարգի վերակառուցման և, վերջապես, նոր հիմքերի և ռեակցիայի ձևերի ձևավորման փուլ:
Միշինան անցկացրել է հետազոտություններ ամուսնական թերապիայի ընթացքում, ընդգրկելով 60 զույգ, որում գոնե զույգից մեկը նևրոտիկ է, հիմնականում շեշտը դնելով նրանց վրա:
Ինչպես տեսնում ենք, այս դեպքում թերապևտիկ ազդեցության գլխավոր առարկան ընտանիքի առանձին անդամն է, իսկ ընտանիքը հանդես է գալիս որպես այդ իսկ ազդեցության միջոց: Ընդ որում թերապիական ազդեցությունը կարող է և ուղղված լինել ամբողջական ընտանիքին, սակայն միայն ընտանիքի առանձին անդամի վրա ազդեցություն գործելու նպատակով: Ընտանեկան հոգեթերապիայի նմանատիպ մեկնաբանության ենք հանդիպում Էյդեմիլերի մոտ: Նա մասնավորապես նշում է, որ ընտանեկան հոգեթերապիան հոգեթերապիայի ոլորտ է, որը ներառում է ընտանիքի հետազոտությունը և հիվանդությունների կանխարգելման ու բուժման, ինչպես նաև հետագա հասարակական աշխատանքային վերականգնման նպատակով ընտանիքի վրա ազդեցությունը: Էյդեմիլերը նշում է, որ ընտանեկան հոգեթերապիայի մեթոդները կիրառելի են այնպիսի շեղումների դեպքում, ինչպիսիք են նևրոզները, սուր հուզական և սուիցիդալ հակազդեցությունները, վարքի իրադրական պայմանավորվածություն ունեցող շեղումները, հարբեցողությունը, թմրամոլությունը, փսիխոպաթիաները, փսիխոզները և հոգեմարմնական (փսիխոսոմատիկ) հիվանդությունները: 



Գրականության
  1. Алешина, Ю.(1999). Индивидуальное и семейное психологическое консультирова- ние. – М.: Независимая фирма “Класс”
  2. Кратохвил С. Психотерапия семейно-сексуальных дисгармоний Пер. с чешск. — М.: Медицина, 1991. — 336 с
  3.  Шнейдер, Лидия Бернгардовна. Семейная психология. — М.: Деловая книга, 1999. — 3000 экз
  4.  Андреева Т. В., «Психология современной семьи. Монография. — СПб.: Речь. — 436 с.: ил.» 2005

Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...