May 23, 2018

Անդրանձնային հոգեբանություն (Տրանսպերսոնալ հոգեբանություն)

                                             ՆԱԽԱԲԱՆ




             Գլխավոր մտքերը, որոնց վրա հիմնվում է անդրանձնային հոգեբանությունը սրանք են՝ ոչ երկակիությունը, աներկատվածությունը, անձի ինքնազարգացումը և հոգեկան առողջությունը:
Անդրանձնային հոգեբանությունն իր մեջ ներառում է մի շարք հոգեթերապևտիկ տեսություններ և պրակտիկաներ, ինչպիսիք են պսիխոսինթեզը և տրանսպերսոնալ թերապիան, մի շարք ինքնակառավարման և անձնային աճի մեթոդիկաներ, ինչպիսիք են՝ մեդիտացիան և արտացոլումը /արտապատկերումը/, ինչպես նաև փոխառնում է մի շարք մտքեր փիլիսոփայությունից, աստվածաբանությունից ֆենոմենոլոգիայից, մարդաբանությունից, սոցիոլոգիայից, արևելյան կրոնական փիլիսոփայությունից, արևմտյան հոգևոր ավանդույթներից, ակուլտիզմից և միստիկ հոգեբանությունից: Նաև կենտրոնանում է հոգևոր փորձի տիպաբանության և մարդկաց մտքերի և վարքի վրա՝ դրանց ազդեցության վրա:
Այս ուղղությունն ի հայտ եկավ 1960-ական թվականների վերջին, ԱՄՆ-ում, Մարդասիրական հոգեբանության հիման վրա, որպես հոգեվերլուծական և վարքաբանական մոտեցումների այլընտրանք: Ուսումնասիրվող առարկային անուն տալու համար, գիտնականները մտցրին <<անդրանձնային /տրանսպերսոնալ/>> տերմինը, որը ուներ 2 տեսակետ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ: Սուբյեկտիվ ասպեկտը ենթադրում է դիմում մարդկային փորձին, որում ապրվում է սեփական անձի սահմաններից դուրս գալը և միաձուլումը մարդկության, բնության և տիեզերքի հետ: Օբյեկտիվ ասպեկտը ենթադրում է գործոններ, որոնք ազդում են մարդկային մտածողության, զգացմունքների և վարքի վրա, և չեն կարող հասկացվել անհատական անձնային մակարդակում: Հետագայում անդրանձնային հոգեբանությունը դուրս եկավ մարդասիրական մոդելի ինքնաակտուալացման շրջանակներից և դիմեց մեդիտատիվ պրակտիկների ուսումնասիրություններին:
Անդրանձնային փորձառություններն իրենց մեջ ներառում են 2 մեծ խումբ. 1.փորձառությունների ընդլայնում <<օբյեկտիվ իրականության>> շրջանակներում  և 2.փորձառությունների ընդլայնում <<օբյեկտիվ իրականության>> սահմաններից դուրս: Առաջին խումբը. գիտակցության ընդլայնումը ժամանակի մեջ /սաղմի ու պտղի փորձը, նախնիների փորձը, խմբային և ռասսայական փորձը, էվոլյուցիոնալ փորձը, նախկին մարմնավորումների փորձառությունը, կանխատեսումը, խորաթափանցությունը, <<ճանապարհորդություն ժամանակի մեջ>>/, գիտակցության ընդլայնումը տարածության մեջ /էգոյի սահմաններից դուրս գալը և նույնականացումը ուրիշ անձանց, կենդանիների, բույսերի հետ, նույնականացումը աշխարհում գոյություն ունեցող ամենինչի հետ, աշխարհիկ կամ չնաշխարհիկ գիտակցությունը, <<ճանապարհորդություն տարածության մեջ>>, տելեպատիա, գիտակցության կծկումը օրգանի մասի մակարդակի/:
Երկրորդ խումբը. հոգևոր և մեդյումական փորձը, անմարդկային հոգևոր երևույթի հետ հանդիպելու փորձառությունը, արխետիպային և միֆական փորձառությունը, տիեզերական միաձուլման գիտակցությունը, մեծագույն ունակության հասնելը և այլն: (2)


Նախապատմություն

Անդրանձնային հոգեբանությունը, որպես հոգեբանության ուղղություն, պաշտոնապես ի հայտ է եկել ԱՄՆ-ում, 1969 թվականին: Միաժամանակ տրանսպերսոնալ հոգեբանները գտնում են, որ տվյալ ուղղությունն ի հայտ է եկել ավելի շուտ՝ 1901-1902 թվականներին, երբ ամերիկյան հոգեբանության հիմնադիրներից մեկը՝ Ուիլյամ Ջեյմսը, ելույթ էր ունենում Գիֆֆորդական դասախոսություններով, հրատարակված 1902 թվականին, <<Կրոնական փորձի բազմակողմանիությունը>> անվան տակ: Այդ դասախոսություններում Ջեյմսը ցույց էր տալիս սուբյեկտիվ կրոնական փորձի ուսումնասիրությունների համար փորձառական գիտական մեթոդների օգտագործման նպատակահարմարությունը: Բացի այդ, առաջին անգամ հենց Ուիլյամ Ջեյմսը օգտագործեց <<տրանսպերսոնալ, անդրանձնային>> տերմինը, 1905 թվականին: Ջեյմսը գտնում էր, որ սուբյեկտիվ և օբյեկտիվ առանձնացումը հոգեբանության մեջ հանդիսանում է սխալ, քանի որ գոյություն չունի ընկալումից անկախ, կապ չունեցող օբյեկտ. Բոլոր օբյեկտները միշտ կախված են ինչ-որ մեկի ընկալումից:
Անդրանձնային հոգեբանության վրա ազդեցություն են ունեցել հոգեվերլուծական հոգեբանության Կ. Յունգի մտքերը, որը իր կյանքի ամբողջ ընթացքում պահպանել է իր հետաքրքրությունը պարանորմալ և կրոնական փորձի հանդեպ, ինչպես նաև օգտագործել է <<տրանսպերսոնալ, անդրանձնային>> տերմինը:
Անդրանձնային հոգեբանության ձևավորումը տեղի է ունեցել հինդուիզմի և բուդդիզմի մեծ ազդեցության տակ: Միևնույն ժամանակ տրանսպերսոնալ հոգեբանության տեսության և պրակտիկայի վրա ազդեցություն են ունեցել նաև մի շարք այլ կրոնամիստիկական գիտություններ. կաբբալա, քրիստոնեական միստիցիզմ, Գուդժիևի փիլիսոփայությունը, շամանիզմը, սուֆիզմը, դաոսիզմը, տեոսոֆիան և վիկկան: (5)



Ձևավորումը

Սոցիալաքաղաքական փոփոխություններին զուգընթաց, ԱՄՆ-ում սկսվեց գիտակցության վիճակի փոփոխության մեթոդների լայն տարածումը:
Աբրահամ Մասլոուն, հայտնի որպես Մարդասիրական հոգեբանության հիմնադիր, կենտրոնացավ <<պիկ>> ապրումների ուսումնասիրության վրա, ինչպիսին սերն է, կրեատիվությունը, հիացմունքը /զմայլանքը/ և միստիկ /առեղծվածային/ փորձը:
1967 թվականի սեպտեմբերի 14ին Սան-Ֆրանցիսկոյի Ունիտարիանական եկեղեցում ելույթի ժամանակ, նա կանխատեսեց ամերիկյան հոգեբանության մեջ <<չորրորդ ուժի>> ի հայտ գալը, որը պետք է ուսումնասիրեր այս վիճակները:
1967 թվականին Մենլո-Պարկում /Կալիֆորնիա/ տեղի ունեցավ փոքր գործնական խմբի հանդիպում, որի մեջ մտնում էին Աբրահամ Մասլոուն, Էնտոնի Սուտիչը, Ստանիսլավ Գրոֆֆը, Ջեյմս Ֆեյդիմենը, Մայլզ Վիչը և Սոնյա Մարգուլիսը:
Այս հանդիպման նպատակը հոգեբանության նոր ուղղության ստեղծումն էր, որը ուշադրություն կհատկացներ մարդկային փորձի ամբողջական ֆակտորին, դրանց կցելով գիտակցության ոչ սովորական վիճակները: Ի սկզբանե այս ուղղությունը նախամտածված էր անվանել <<անդրմարդասիրական>>, բայց տեղի ունեցած քննարկման արդյունքում, Մասլոուն ու Սուտիչը ընդունեցին Գրոֆֆի առաջարկը և նոր ուղղությունը անվանեցին <<անդրանձնային հոգեբանություն>>:
1969 թվականի Աբրահամ Մասլոուն, Ստանիսլավ Գրոֆֆը և Էնթոնի Սուտիչը դարձան <<Jurnal of Transpersonal psychology>> հրատարակության առաջին համարի նախաձեռնողները: Երկու տարի անց, 1971 թվականին, Մարդասիրական Հոգեբանության Միության հիմնադիրների խումբը հիմնեց Տրանսպերսոնալ Հոգեբանության Միությունը:
Աբրահամ Մասլոուի, 1970 թվականի, և Էնթոնի Սուտիչի, 1976 թվականի, մահերից հետո Տրանսպերսոնալ հոգեբանությունը բաժանվեց 3 ուղղության. Առաջինը հիմնված էր Ստանիսլավ Գրոֆֆի մտքերի վրա, երկրորդը հիմնված էր Կեն Ուիլբերի մտքերի վրա, երրորդը /ամենախոշորը/ չուներ նույնիսկ մեկ ինտելեկտուալ առաջնորդ: (5)

Ուսումնասիրվող ոլորտները
Գիտակցություն և զարգացում:
Անդրանձնային ուղղության շրջանակներում առանձնացնում են մարդու զարգացման տեսությունների  երկու տեսակ. 1.բարդ մոդել, իրեն կցած հերթականությամբ և իերարխորեն դրսևորվող փուլերով, մանրամասնորեն ներկայաց ված Կեն Ուիլբերի կողմից, 2. համալիր մոդել, առանց հերթականության, որը ներկայացված է այնպիսի ուսումնասիրողների կողմից, ինչպիսիք են Մայքլ Ուոշբյոռը և Ռալֆ Մեցնեռը:
Ուիլբերի զարգացման հոգեբանության մեջ արած հիմնական ներդրումը կարելի է համարել գիտակցության շրջանակի տեսությունը, որը առանձնացնում է գիտակցության երեք աստիճաններ.
·         մինչանձնային կամ մինչէգոական,
·         անձնային կամ էգոական,
·         միջանձնային կամ անդրէգոական:
Ուիլբերը գիտակցության զարգացումը տեսնում է որպես աստիճանների իեռարխորեն զարգացող հերթականություն, որտեղ գիտակցությունը առաջընթաց է ապրում, ցածր մակարդակներից դեպի բարձր մակարդակներ բարձրանալով: Յուրաքանչյուր նոր մակարդակ կրում է իր մեջ անցածը, միևնույն ժամանակ ցուցադրելով նոր /գտած/ հատկություններ, կապված միայն այդ մակարդակի հետ:
Հոգևորը և կրոնը:
Անդրանձնային հոգեբանները հոգևորը հասկանում և բացատրում են որպես մարդկային բնության ինտեգրացիայի էլեմենտ, որը չի վերաբերում հավատի կամ եկեղեցի հաճախելու հարցերին, որոնք իրենց հերթին վերաբերում են հոգեկրոնական խնդիրներին:
Հոգեկրոնական խնդիրները կապված են հնարավոր հոգեբանական կոնֆլիկտների հետ, կապված մարդու կողմից գործածվող հավատի ձևով և համոզմունքներով: Այս խնդիրների թվում. այլ կրոններում վերաբերմունքի փորձը, հավատի կորուստը խնդիրները, կապված տարբեր կրոնական կազմակերպություններ մտնելու և լքելու հետ:
Հոգևոր խնդիրները առնչվում են հոգեկրոնականից տարբեր մեկ այլ կատեգորիայի հետ: Տվյալ խնդիրները կապված են մարդու էքզիստենցիալ հարցերի առնչության հետ, կամ հարցերով, որոնք դուրս են գալիս ամենօրյա գործունեության սահմաններից:
Ստանիսլավ Գրոֆը և Քրիստինա Գրոֆը ներմուծում են <<հոգևոր ճգնաժամ>> տերմինը, մարդու կյանքում հոգեբանական հոգևոր կատեգորիաների աստիճանաբար բացումից և առաջացումից խուսափելու համար: Այն դեպքում, երբ հոգևոր բացումը ակտիվացել  է անձի վերահսկողությունից դուրս, կարող են առաջանալ իրադրություններ, վիճակներ, որոնք կոչվում են <<հոգևոր սրացումներ>>: Հոգևոր սրացումները կարող են առաջացնել շատ էական խանգարումներ հոգեկան, սոցիալական և աշխատանքային գործունեության մեջ, և շատ հոգևոր խնդիրներ կարող են բնութագրվել որպես հոգևոր ճգնաժամեր:
Հոգեկրոնական և հոգևոր հարցերի բնույթի հետ կապված Տրանսպերսոնալ Միությունը 1990-ական թվերի սկզբին առաջարկեց ներմուծել նոր ախտորոշիչ աստիճան՝ <<կրոնական կամ հոգևոր խնդիրներ>>: (2)

Ուղեղի սահմաններից դուրս: Հոգեկանի անդրանձնային չափումները
<<Դրախտ և դժոխք>>

Փորձառապես մահվան ապրումն ու վերածնունդը, որպես կանոն բացում է մուտքը դեպի մարդկային հոգեկանի տարածք, որը գտնվում է կենսագրության սահմաններից դուրս, որին ավելիլավ է անվանել անդրանձնային: Կարելի է ասել, որ անգիտակցականի պերինատալ փուլը իրենից ներկայացնում է ինտերֆեյս կենսագրական և անդրանձնային տարածքների միջև, կամ անհատական և կոլեկտիվ անգիտակցականների միջև: Մեծամասնության դեպքում տրանսպերսոնալ ապրումներին հաջորդում է դրամատիկական հանդիպումը ծննդյան և մահվան հետ: Միևնույն ժամանակ դա խիստ պարտադիր չէ. տրանսպերսոնալ երևույթների և թեմաների հետ անմիջական շփման դեքում, փորձառապես հնարավոր է նաև առանց պերինատալ փուլի անցկացման:
Հարուստ և զարգացած տրանսպերսոնալ ֆենոմենների ընդհանուր հայտարարը հանդիսանում է գիտակցականի անցումը Էգո-ի սովորական սահմաններից դուրս, և ժամանակի, և տարածության սահմանափակումների հաղթահարումը: Գիտակցության սովորական կամ նորմալ վիճակում մենք ընդունում ենք մեզ, որպես մեր մարմնի սահմաններում գոյություն ունեցող անձ /մեր ֆիզիկական շրջանակում/, մեր շրջապատի ըմբռնումը սահմանափակված է զգայության օրգանների հնարավորություններով: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ըմբռնումները /ինտերո- և էքստերոցեպցիա/ իրականացվում են սովորական  տարածական և ժամանակային սահմանների շրջանակներում: Սովորական հանգամանքներում մենք կարող ենք ապրել անձնապես և բոլոր զգայության օրգանների օգնությամբ զգալ այն իրադրությունները, որոնք տեղի են ունենում այդ պահին և գտնվում են մեզնից անմիջական հեռավորության վրա:
Մենք կարող ենք հիշել անցած իրադրությունները, ծրագրավորել և պատկերացնել ապագան, բայց ինչպես սրանք, այնպես էլ ուրիշները չեն ենթարկվում էական ըմբռնմանը: Հոգեգործունեության սեանսի ժամանակ տրանսպերսոնալ փորձառություններում ինքնավերլուծության ժամանակ նեմեդիկամենտոզական փորձառական տեխնոլոգիաների օգնությամբ կամ ինքնստինքյան առաջանալու օգնությամբ, այս սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը, ինչպես տեսնում ենք, հաղթահարվում են:
Հիմնվելով վերը նշված փորձառությունների վրա, կարելի է նշել, որպես նեղ <<Էգո>>-ի սովորական սահմաններից դուրս և տարածա-ժամանակային սահմանափակումների շրջանակից դուրս: Սրանք իրար են միացնում երևույթների շատ լայն շարք, կատարված իրականության տարբեր մակարդակներում: Ընդհանուր իմաստով անդրանձնային փորձառությունների մի ամբողջ շարք կապված են հենց գոյության հետ: Այստեղ անպայման է ներմուծել երկու տերմին, կապված գիտակցության երկու իրար լրացնող տեսակների հետ, որում մենք կարող ենք ընդունել ինքներս մեզ և աշխարհը:
Մատերիայի /նյութականի/ վրա հիմնված գիտակցությունը, գիտակցական եղանակը, դա հասարակությանը հախելի իրականության սովորական ամենօրյա փորձն է: Գիտակցության Հոլոտրոպական մակարդակը, կամ գիտակցությունը, որը ձգտում է ամբողջականության և համընդհանուր գոյության, բնորոշվում է հստակ, ոչ սովորական  հոգեբանական վիճակներով, այդպիսին, օրինակ, մեդիտատիվ, միստիկական կամ հոգեգործունեական փորձառությունները: Այսպիսի գիտակցությունը նաև կարող է ցուցաբերվել տարերայնորեն, հոգեբույժների մոտ թողնելով փսիխոզի տպավորություն:
Գիտակցության Հիլոտրոպական եղանակում կարելի է մուտք գործել գոյության մնացած ասպեկտներ, ոչ միայն սեփական կենսագրականի, հոգեբանականի, սոցիալականի, ռասսայական կամ հոգեկան պատմության, ոչ միայն անցյալի, ներկայի կամ ամբողջ առեղծվածային աշխարհի ապագայի վերաբերյալ, այլ նաև իրականության այլ շատ ուրիշ մակարդակների և ոլորտների, նկարագրված աշխարհի հռչակավոր միստիկական սովորույթների մեջ: Միստիկական գրականության համեմատական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ համակարգերի մեծ մասը, ինչպես տեսնում ենք, ստանում է իրականության համալիր, բազմաշերտ և աստիճանաբար դասակարգված մոդել, իր մեջ կցելով գոյության ինչպես ֆենոմենալ, այնպես էլ անդրանձնային ասպեկտներ:
Ստեղծել անդրանձնային տաքսոնոմիա, որը հստակ և բոլոր կողմերից ցույց կտա գիտակցության ժամանակակից ուսումնասիրությունների ինքնաճանաչողական տվյալները և օբյեկտիվ հետևությունները, հեշտ չէ:
Նախքան անդրանձնային երևույթները դասակարգումը ներկայացնելը , ցանկալի է ճշտել կապը գիտակցության հոլոտրոպական մոդելի և անդրանձնային փորձառությունների միջև: Հոլոտրոպական գիտակցությունն ունի հնարավորություն առնչվելու գոյության բոլոր ասպեկտնրի հետ, որն իր մեջ ներառում է մարդու հետծննդյան կենսագրությունը, ապագայի իրադրությունները, կենսաբանական ծնունդը, սաղմի և պտղի կյանքը, բեղմնավորման պահը, ինչպես նաև նախնիների պատմությունը, ռասայական, կառմայական և ֆիլոգենետիկ հիշողությունը:
Որոշ իմաստով մանկության կամ ծննդյան իրադարձությունների լրիվ վերապրումը /համեմատելով ուղղակի հիշողությունների հետ/ կարելի է դիտել որպես ժամանակային և տարածական սահմաններից դուրս երևույթ: Մարդը, որպես իր մանկության, մանկիկության կամ հետագա կյանքի, կամ էլ ծննդյան կռվում գտնվելու իրադարձությունները վերապրող, հերթականորեն չի վերականգնում այդ իրադարձությունները նյարդային համակարգում, այլ ակտուալ և ուղղակի կերպով հայտնվում է սկզբնական իրադարձության տարածականհ և ժամանակային կորդինատներում:
Մանկության իրադարձությունների լրիվ վերապրումը կարող է երբեմն ուղեկցվել գլխավոր հերոսի հետ փորձառական նույնականացմամբ, ինչը այդ վերապրումներին տալիս է հստակ անդրանձնային երանգ:
Այսպիսով անդրանձնային հոգեբանության կապը պետք չէ փնտրել այս երևույթների միջև, այլ հենց անդրանձնային և հիլոտրոպական մեդելի միջև: (1)

<<Տրանսպերսոնալ ապրումներ>>
Փորձի ընդլայնումը հասարակության կողմից ընդունված իրականության, տարածության և ժամանակի սահմաններում:

1.Տարածական սահմանների շրջանակներից դուրս:
Տրանսպերսոնալ ապրումների ժամանակ անձը կարող է հասկանալ, որ  իր և տիեզերքի միջև ընկած սահմանները ֆիքսված չեն, և կարող է դուրս գալ դրանցից:
·           Երկակիության /երկակի եզակիության/ ապրում – այս տրանսպերսոնալ փորձը բնութագրվում է նրանով, որ անձի մարմնային Էգո-ի սահմանները թուլանում են և անհետանում, և պահպանելու համար իր ինքնությունը միաձուկվում է այլ մարդու հետ և ունենում է երկակի եզակիություն:
·           Նույնականացումը այլ մարդկանց հետ – խիստ կապված է նախորդի հետ, այստեղ նույնպես ինքնությունը պահպանելու խնդիրն է: Անձը կարող է նույնականացվել այլ մարդկանց հետ ամբողջովին՝ արտաքին տեսքով, շարժումներով, պահելաձևով և, նույնիսկ, ձայնի ինտոնացիայով:
·           Նույնականացումը խմբի հետ և խմբային գիտակցություն – անևը կարող է նույնականանալ մի ամբողջ խմբի հետ, որոնք ունեն ռասայական, արտաքին և այլ նմանություններ, իսկ խմբային գիտակցության հարցում կարող է նմանվել նորից, օրինակ, եվրեյների ռասայի քշված լինելու գիտակցությանը:
·           Նույնականացումը կենդանիների հետ – այս ապրման դեպքում անձը իրեն հաճախ նույնականացնում է կաթնասունների, թռչունների, ձկների և այլ կենդանիների հետ, բայց  լինում են նաև դեպքեր, երբ նույնականանում են ավելի պրիմիտիվ օրգանիզմների հետ՝ միջատների, խխունջների և այլնի հետ:
·           Նույնականացումը բույսերի և բուսաբանական գործընթացների հետ – մարդն իրեն նույնականացնում է բուսերի և բուսական մասերի հետ, նույնիսկ դրանցում տեղի ունեցող ֆիզիոլոգիական և բիոքիմիական գործընթացների հետ:
·           Նույնականացում կյանքի և ամբողջ ստեղծվածի հետ – մարդու նույնականացման գիտակցությունը կարող է ընդլայնվել, իր մեջ վերցնելով ամբողջ մոլորակի կյանքը: Երբեմն նույնականացումը կարող է ուղղված լինել դեպի կյանքի տարբեր ասպեկտների վրա՝ իշխանություն, սեր, սով և այլն:
·           Անշունչ նյութականի և անօրգանական գործընթացների ապրումներ – օրիանկ, մարդիկ իրենց նույնականացնում են գետերի, լճերի, ծովերի ջրի հետ, կրակի, երկրի և աստղերի հետ, կամ գործընթացների՝ էլեկտրամագնիսական քամիներ, երկրաշարժեր, փոթորիկներ և այլն:
·           Մոլորակային գիտակցություն – մարդու գիտակցությունն այնքան է ընդլայնվում, որ, կարծես, իր մեջ է վերձնում մեր մոլորակի գոյության ամբողջ ասպեկտը:
·           Ոչ երկրային ապրումներ – այստեղ գիտակցությունը ընկալում է երկնային մարմիններ, տիեզերքի մասնիկներ, աստղագիտական գործընթացներ՝ տեղի ունեցող երկրի սահմաններից դուրս: Մարդը կարող է իրեն զգալ ճանապարհորդող Լուսնի, Արևի կամ այլ մոլորակների վրա, կարող է զգալ աստղի պայթյունը և այլն:
·           Նույնականացում ամբողջ ֆիզիկական տիեզերքի հետ – իրենից ենթադրում է գիտակցության այնքան ընդլայնում, որ մարդը կարողանում է ընկալել ֆիզիկապես ամբողջ տիեզերքը: Բոլոր տիեզերական երևույթները ապրվում են, որպես ներօրգանական գործընթացներ:

2. Սահմանված ժամանակի սահմաններից դուրս:
Գիտակցության ոչ սովորական վիճակում մարդիկ որոշ դեքերում հետընթաց են ապրում ժամանակի մեջ, այնպես, որ մարդը հստակորեն ապրում է իր նախնիների կյանքից էպիզոդներ, կամ նույնիսկ կարողանում է մուտք գործել ռասայական կամ կոլեկտիվ անգիտակցական:
Երբ այսպիսի ապրումները ընկալվում են որպես անձնական հիշողություններ, ավելի շուտ քո հոգեկան, քան բիոլոգիական պատմության վերաբերյալ, ապա սա կարելի է անվանել կառմայական սովորույթներ կամ անցյալի փորձի դրսևորումներ:
·           Ներարգանդային ապրումներ – այս ապրումները ռեալ, կոնկրետ, դետալ առ դետալ ցույց են տալիս տարբեր պերինատալ իրավիճակներ, որպես կանոն, ավելի հուզական և դրամատիկ և կապված ուժեղ էմոցիոնալ լիցքերի հետ: Բարեհաջող ներարգանդային գոյությունը ապրվում է որպես ծովային զմայլանքի էպիզոդ, որպես միստիկական կապ կյանքի կամ տիեզերական ստեղծարար ուժի հետ, իսկ ներարգանդային զարգացման տարբեր ճգնաժամերի դեպքում՝ որպես տանջալից վիճակ, պարանոյա, ֆիզիկական դիսկոմֆորտ կամ սատանայական ուժերի հարձակում է ապրվում:
·           Նախնիների փորձը – տրանսպերսոնալ ապրումների այս խումբը բնորոշվում է  հստակ պատմական զգացողության հետընթացով, կենսաբանական գծի ժամանակահատվածի, մարդու բեղմնավորման միջև և իր նախնիներից մեկի հետ նույնականացման վերաբերյալ:
·           Ռասայական և կոլեկտիվ անգիտակցականի փորձը – այս ապրումները շատ ավելի հետ են գնում անձի ինդիվիդուալ կյանքի պատմությունից: Այստեղ պրոտոգոնիստները / գլխավոր հերոսները/ հանդիսանում են ոչ թե նախնիները, որոնց հետ անձը կապված է արյունակցական կապերով, այլ այդ ռասայի յուրաքանչյուր ներկայացուցիչ: Կոլեկտիվ անգիտակցականի փորձի դեպում իրավիճակը դուրս է գալիս նույնիսկ ռասայական սահմաններից, ընդունելով ամբողջ մարդկությունը որպես մեկ ամբողջություն:
·           Անցյալի նույնականացումների ապրում – սա այն բանի վերապրման զգացողությունն է, ինչը մարդն արդեն տեսել է /deja vu / կամ ապրել /deja vecu/ նախկին նույնականացման ժամանակ, հանդիսանում է հիմնարար և անվերածելի: Այն հավասար է իրականում տեղի ունեցած երևույթները երազներից և երևակայական երևույթներից տարբերելու կարողությանը:
·           Մոլորակային էվոլյուցիաների ապրում – ապրման այս ձևում մարդու առաջ պտտվում է ամբողջ մոլորակի էվոլյուցիայի համայնապատկերը, իր մեջ ներառելով այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Արեգակնային համակարգի իրադարձությունները, անցյալի գեոֆիզիկական գործընթացները, առաջին ծովի զգայությունը, կյանքի առաջացումն ու զարգացումը:
·           Ֆիզիկական ինտրավերսիա և գիտակցության կծկում – ապրման այս ձևում անձի գիտակցությունն իր մարմնի սահմաններում այնքան է զարգանում, որ նա բառացիորեն կարող է մտնել իր մարմնի տարբեր մասեր և հետևել այնտեղ տեղի ունեցող գործընթացներին կամ նույնիսկ փորձառապես վերածվել տվյալ օրգանը կամ մասը: Անձը բառացիորեն կարող է դառնալ իր սիրտը և վերապրել սրտի մկանների աշխատանքը, կլապանների բացվել փակվելը, արյան բիոդինամիկ հոսքը և այլն:
·           Մեդիումական ապրումներ – այս խմբի ապրումները իրենցից ներկայացնում են մեծ հետաքրքրություն մեդիումական սեանսների, կյանքից հետո մահվան ուսումնասիրությունների և այլ միստիկական երևույթների հանդեպ: Իրենից ներկայացնում է հանդիպում և տելեպատիկ կապ, շփում մահացած բարեկամների և ընկերների հետ: Եվ ընդհանրապես մուտք անդրշիրիմյան աշխարհ:
·           Հանդիպումներ կենդանիների հոգիների հետ – այս ապրման ձևում անձը զգում է խորը կամ տարբեր կենդանիների հետ, ոչ թե կոնկրետ նրանց ֆիզիկական ֆորմայի հետ, այլ նրանց արխետիպային գոյության հետ:
·           Միֆական կամ հեքիաթային սյուժետների վերապրում – անդրանձնային ապրումների այս փուլում միֆերի, լեգենդների և հեքիաթների աշխարհը ուղիղ իմաստով կենդանանում է: Անձը կարող է ներկա գտնվել այդ սյուժետներին և նույնիսկ նույնականանալ գլխավոր հերոսի հետ:
·           Համընդհանուր արխետիպերի ապրում – լայն իմաստով արխետիպերը կարող են հասկացվել, որպես յուրաքանչյուր ստատիկ կոնֆիգուրացիա կամ հոգեկանի դինամիկ իրադարձություն, տիրապետելով անդրանձնային բնավորության և համընդհանրության որակի: (4)





<<Մարդը մահվան դիմաց>>
Մահվան խաբուսիկ կերպարը

Մահը՝ մեկն է այն քիչ ապրումներից, որով վաղ թե ուշ անցնում է յուրաքանչյուր ապրող անձ: Նրա գալուստն անկանխելի է: Միևնույն ժամանակ մահվան բնությունը թաքնված է խորը գաղտնիով: Անհիշելի ժամանակներից հենց միայն նրա փաստը խթան էր հանդիսանում մարդու ֆանտազիայի համար, տալով այդ արտահայտությանը զարմանալի բազմազանություն կրոնի, մշակույթի, միֆաբանության, փիլիսոփայության և ֆալկլորի /ավանդույթների և սովորույթների/ մեջ: Շատ նշանավոր ճարտարապետական հուշարձաններ ցրված աշխարհով մեկ, ոգեշնչված են եղել մահվան գաղտնիքով: Դրանք են՝ սքանչելի եգիպտական բուրգերը և սֆինկսները, նրա հիանալի դամբարանները և այլն: 
Նորագույն ուսումնասիրությունների տվյալներով, նույնիսկ, Կրիտեի հռչակավոր մինոյական պալատը թագավորական նստավայր չի եղել, այլ, ավելի շուտ, հսկայական դամբարան:
Մահվան առեղծվածային բնույթը լայն տարածք է բացում անհատական պատկերացումների համար: Վերձնենք, որպես օրինակ, պատկերացումներից միայն մի քանիսը, արևմտյան մշակույթում գոյություն ունեցող.  Մահը պատկերացվում է <<գերանդիով պառավը>>, <<անողոք գազան>>, <<սարսափելի ձիավոր>> և այլն: Էմոցիաները առաջացած տվյալ կերպարներից, վերձնում են զգացմունքների լայն դիապազոն, խորը սարսափից մինչև հիացմունք և զմայլանք: (3)


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


Այսպիսով անդրանձնային հոգեբանությունը ի հայտ եկավ 1960- ական թվականների վերջին, ԱՄՆ-ում, Մարդասիրական հոգեբանության հիման վրա, որպես հոգեվերլուծական և բիհևիորիստական մոտեցումների այլընտրանք: Ի սկզբանե այն կազմավորվել է այն կազմավորվել է կտրուկ, սրված անհանգստությունների և գիտակցության փոփոխված վիճակների ուսումնասիրությունների հիման վրա, որոնք անցկացվում էին Աբրահամ Մասլոուի և իր նման հայացքների տեր խմբի կողմից:
Ուսումնասիրվող առարկային անուն տալու համար, գիտնականները մտցրին <<անդրանձնային /տրանսպերսոնալ/>> տերմինը, որը ուներ 2 տեսակետ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ: Սուբյեկտիվ ասպեկտը ենթադրում է դիմում մարդկային փորձին, որում ապրվում է սեփական անձի սահմաններից դուրս գալը և միաձուլումը մարդկության, բնության և տիեզերքի հետ: Օբյեկտիվ ասպեկտը ենթադրում է գործոններ, որոնք ազդում են մարդկային մտածողության, զգացմունքների և վարքի վրա, և չեն կարող հասկացվել անհատական անձնային մակարդակում: Հետագայում անդրանձնային հոգեբանությունը դուրս եկավ մարդասիրական մոդելի ինքնաակտուալացման շրջանակներից և դիմեց մեդիտատիվ պրակտիկների ուսումնասիրություններին: 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. 1. Станислав Гроф, <<За пределами мозга. Рождение, смерть и трансценденция в психотерапии>>, г. 1985, стр. 258.
  2. 2. Станислав Гроф, «Путешествие в поисках себя», г. 2008, стр. 352.
  3. 3. Станислав Гроф, Джоан Хэлифакс, <<Человек перед лицом смерти>>, М.: Изд-во Трансперсонального Института, 1996. - 246с.
  4. 4. Станислава Грофа и Кристины Гроф, <<Духобный кризис: когда преобразование личности становится кризисом>>, М.: Не­зави­симая фир­ма “Класс”, Изд-во Трансперсонального института, 2000. — 288 с
  
 Նյութը պատրաստեց ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի ուսանողուհի 
Մարգարիտա Թովմասյանը:












No comments:

Post a Comment

Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...