October 22, 2015

Մանչուկն ու Կարլսոնը

(Հորինված ընկերների և Կարլսոնի սինդրոմի մասին)
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն:  (Հատված "Փոքրիկ իշքան" ստեղծագործությունից):



Այո, հաճախ թվում է, որ մեծահասակների աշխարհը չոր է ու սառը՝ հաշվարկներով ու անկարևոր մանրուքներով լեցուն: Երբեմն հենց նման վազքի ու խառնաշփոթի մեջ, մենք չենք նկատում սեփական երեխաներին, չենք ճանաչում նրանց, չենք կարողանում լսել նրանց կարիքները, ժամանակ տրամադրել: 
Եվ մի օր նկատում ենք, որ մեր փոքրիկը խոսում է ինչ-որ Ալլայի, Նունեի կամ Կարսոնի հետ: Իհարկե, վախենում ենք և ցանկանում ենք անհապաղ տանել մասնագետի մոտ:
Իրականում, երեխան ապ
րում է լրիվ այլ՝ կախարդական աշխարհում, որտեղ Կարլսոններ կան, կան Փոքրիկ իշխաններ, ովքեր լսում են նրանց և արտահայտում են երեխայի չբարձրաձայնած կարիքները: 
Նման երևակայական ընկերները երեխայի մոտ սովորաբար հայտնվում են 3-3,5 տարեկան հասակում, ինչը խոսում է տարիքային զարգացման առանձնահատկությունների և վառ երևակայության մասին: 
Երակայական ընկերները լինում են ամենատարբեր կերպարներով: Միշտ չէ, որ նման ընկերը մարդ է, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երևակայական ընկերների մոտ 50 % -ը կենդանիներ են: Երեխան մարդկային որակներով է օժտում ամենատարբեր կենդանիների, առարկաների, երևույթների և այլն: Երևակայական ընկերները անկանխատեսելի են, նրանք կարող են լինել ամենուր կամ կոնկրետ վայրերում՝ տատիկի տանը, մանկապարտեզում, բակում և այլն: 
Երեխաները երևակայության ամենահարուստ պաշարն ունեցող էկաներն են: Դեռևս 1,5 տարեկանում նրանք արդեն սկսում են խաղալ երևակայական առարկաներով՝ ուտել երևակայական կերակուրը, խմել երևակայական ջուրը իրական բաժակից: Ավելի մեծ տարիքում նրանց երևակայությունն այնքան է զարգանում, որ նրանք ի վիճակի են հորինել ամբողջական կերպար և սցենարներ: Դժվար է ասել, թե մոտավորապես ինչ հարաբերակցությամբ են երեխաներն ունենում նման ընկերները, սակայն մոտավոր հաշվարկներով մոտ երեխաների 65%-ը ունենում են հորինված ընկերներ:
Կարիք չկա նման դեպքերում միանգամից երեխային տանել մասնագետի մոտ, դա խոսում է երեխայի վառ երևակայության և կրեատիվության մասին: Ընդհակառակը, դրանից պետք է օգուտ քաղել. նման ընկերները ծնողի համար լավ դիագնոստիկ և սեփական երեխային ճանաչելու միջոց կարող են հանդիսանալ: Դիտարկելով երեխայի և երևակայական ընկերոջ խաղը՝ մեծահասակը կարող է շատ բաներ իմանալ սեփական երեխայի ցանկությունների, վախերի և անհանգստության մասին: 
Տարբեր տարիքներում նման հորինված ընկերները կարող են կատարել տարբեր ֆունկցիաներ: Այսպես՝ 2 տարեկանը երևակայական ընկերոջ հետ խաղում է, 4 տարեկանը՝ նրա հետ կարող է կռվել՝ ցանկանալով ցուցադրել իր ուժը, 6 տարեկանը՝ կիսվել իր զայրույթով կամ այլ էմոցիաներով, որոնք նա զգում է մոր կամ հասակակիցների նկատմամբ: 
 Իսկ ինչո՞ւ են երեխաները հորինում ընկերներին: Առանձնացվում են մի քանի պատճառներ՝
1. Երեխայի նկատմամբ ճնշում և գերխնամք: 
Հաճախ երեխան մեծ ճնշում է զգում ծնողների կողմից: Ի դեպ, անպայման չէ, որ այդ ճնշումը լինի պատժի կամ սահմանափակումների տեսքով, ճնշում է նաև գերխնամքը և երեխայի նկատմամբ չափազանց մեծ սպասումների առկայությունը: Եվ երեխան, որպես փրկություն, փախչում է հորինված ընկերների երևակայական աշխարհ: Նման երևույթը կարող է ունենալ երկու տիպի զարգացումներ՝
ա/ երևակայական աշխարհում երեխան ամենակարող է. նա կարող է անել, այն, ինչ չեն թույլատրում իրական կյանքում՝ ունենալ շնիկ, ուտել մւրաբան գդալներով, քայլել տանիքների վրայով և այլն:
բ/ երեխան իր վրա է վերցնում ծնողի դերը և գործում է դրան համապատասխան՝ սահմանափակում և ճնշում է իր երևակայական ընկերներին, ովքեր այս դեպքում ամենայն հավանականությամբ կլինեն թույլ և անօգնական: Սա հրաշալի հնարավորություն է ծնողների համար տեսնել սեփական վարքը կողքից: 
2. Մեղքի զգացում:
Մեղքի զգացում ունենում են բոլորը, նույնիսկ երեխաները: Եվ որպեսզի կարողանան պայքարել դրա հետ, երեխաները հաճախ փախչում են երևակայական աշխարհ: Այստեղ մեծ տեղ է տրվում պատճին: Երեխա կարող է պատճել իր հերոսներին կամ ստեղծել այնպիսի սնենար, որտեղ երջանիկ պատահականությամբ փրկվել է մեծ պատճից: 
3. Տպավորությունների քաղց:
Եթե երեխայի հորինված պատմություններում գերակշռում են մեծ ճանապարհորդությունները, արկածները կամ ֆանտաստիկ իրադարձությունները, սա ծնողին կարող է ահազանգ հանդիսանալ այն մասին, որ երեխան կարիք ունի տպավորությունների և հետաքրքիր ժամանցի: 
4. Շփման պակաս:
Առավել հաճախ երևակայական ընկերները հայտնվում են երեխայի մոտ, երբ երեխան իրեն մենակ է զգում: Օրինակ՝ երբ ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան, և առաջնեկը իրեն լքված և միայնակ է զգում: 
5. Արտամղում:
Հաճախ երեխան իր երևակայական ընկերների հետ զրուցում է իր ամենաթաքուն ցանկությունների մասին: Եթե երեխայի երևակայական ընկերը օժտված է ինչ-որ գերբնական ունակություններով, ով միշտ կարող է պաշտպանել երեխային, ապա սա խոսում է պաշտպանված լինելու ցանկության մասին: 
Սակայն պետք է զգոն և ուշադիր լինել, քանի որ դեպքեր են պատահում, երբ երեխան ծնողից թաքցնում է իր երևակայական ընկերոջը: Սա վկայում է անվստահության և վախի մասին: 
Ի՞նչ անել նման դեպքերում: 
1. Ընդունել երեխայի երևակայությունը: Պետք չէ անընդհատ երեխային ասել, որ Կարլսոնն իրական չէ: Կարելի է մտնել երեխայի խաղի մեջ՝ օրինակ՝ սեղանին մեկ սպասք ավել դնել, լսել երեխայի արկածների մասին պատմությունները, սակայն, չպետք է թույլ տալ, որ նման հորինված կերպարը դառնա երեխայի համար շատ հարմար առիթ ՝ սեփական վարքի համար պատասխանատվությունից խուսափելու համար: 
2. Մի դարձեք նախաձեռնող, այսինքն՝ եթե երեխան ինքը չի հիշատակել իր երևակայական ընկերոջ անունը, մի հիշեցրեք կամ մի անդրադարձեք այդ թեմային: 
3. Թույլ մի տվեք, որ երեխան պատասխանատվությունը դնի ընկերոջ վրա:
4. Մի օգտագործեք երեխայի երևակայական ընկերոջը շահադիտական նպատակներով /Կարլսոնն ուզում է, որ դու սա ուտես..../
5. Խրախուսեք երեխայի երևակայության ցանկացած դրսևորումները
6. Փորձեք ավելի լավ ճանաչել երեխային:
Սովորաբար երևակայական ընկերները անհետանում են 7-9 տարեկանում, եթե դա տեղի չի ունեցել, ապա հարկ կա դիմել մասնագետի: Այլ որ դեպքերում է անհրաժեշտ դիմել մանկական հոգեբանին՝
Եթե նկատում եք, որ երեխան կորցնում է հետաքրքրությունը իրական աշխարհի նկատմամբ, չի ցանկանում շփվել հասակակիցների հետ, երբ երեխայի հետ չեն ցանկանում շփվել հասակակիցները՝ համարելով նրան տարօրինակ, երբ երեխան ընկնում է երևակայական ընկերոջ տիրապետության տակ և նունիսկ նրա կողմից բացասական ազդեցութան ենթարկվում, երբ երեխան չափազանց շատ է շփվում /մոտ 1 և ավել տարիներ/ նման ընկերոջ հետ: 


Աղբյուրը՝ http://medportal.ru/budzdorova/child/1019/

Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...