October 18, 2014

April 1, 2014

Մեդիավիրուս կամ վիրտուալ զանգվածային վարակ...

   

Հայտնագործություն կատարած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր մենք միաժամանակ երկու կյանք ենք ապրում, մեկը իրական, որում շփվում, հաղորդակցվում ենք իրական մարդկանց հետ, աշխատում ենք, զարգանում և ինքնադրսևորվում, իսկ մյուսը՝ վիրտուալ: Վերջինս հաճախ ծայրահեղ դրսևորումներ է ստանում: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Ֆեյսբուք-Թվիթերները այժմ ավելին են, քան սոցիալական ցանցերը, դրանց ավելի ազդեցիկ են, քան ցանկացած այլ սոցիալական միջավայր, այստեղ գործում են զանգվածների հոգեբանության բոլոր երևույթները (իհարկե փոքր-ինչ փոփոխված տեսքով):
       Զանգվածային երևույթը կամ ինքնաբուխ զանգվածային վարքագիծը, միաժամանակ մեծ քանակությամբ մարդկանց մոտ գերակշռող տրամադրությունների, հոգեվիճակների, դիրքորոշումների կարծրատիպերի առկայությունն է, ինչը պայմանովորված է հոգեբանական վարակման, ներշնչման, նմանակման, կոնֆորմիզմի և հուզական ռեզոնանսի մեխանիզմներով:   Այժմ մի կողմ թողնենք մասնագիտական բառապաշարն ու տերմինները և շատերին հասկանալի լեզվով փորձենք հասկանալ, թե ինչպես է լինում, որ մեկ օրվա մեջ բոլոր ֆոյսբուքահայության գլխավոր նկարները նույնն են դառնում, որ վիրտուալ իրականության միակ քննարկման նյութը դառնում է  ինչ-որ երիտասարդի դաժան սպանությունը, սոցիալ-քաղաքական երևույթները, հայտնի դերասանի ճակատագիրն ու գլխին կանգնած սպառնալիքը և վերջիվերջո Քեսսաբը: Այստեղ գործում են ամբոխի հոգեբանության վերոհիշյալ բոլոր երևույթներն բնորոշ տարրերը, որոնք բնականաբար փոփոխված են և համապատասխանեցված են վիրտուալ իրականության առանձնահատկություններին:
     Վիրտուալ ամբոխի մեջ առանձին անհատների մոտ  ի հայտ են գալիս որակներ, որոնք նախկինում նրանք չեն ունեցել: Դրա հիմնական պատճառններից է՝
1. Անձը զգում է անգերազանցելի ուժ և զորություն, որոնք նրան ընդունակ են դարձնում կատարել բաներ, որոնք նա նախկինում չէր անի:
2. Վարակումը
3. Մանիպուլյացիան
Ամբոխում մարդու տարբերակից առանձնահատկություններից է՝
1. գիտակցության տրամաբանակն բաղադրիչի նվազումը և հուզական բաղադրիչի գերակայումը
2. Դիմազրկումը, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի ճնշող մեծամասնությունը միաժամանակ նույն լոզունգներն են կիսում ու նույն գլխավոր նկարներն են դնում՝ որպես իրենց անհատականության դրսևորում և ընդհանուր գաղափարի ջատագովության գրավական:
3. Անձնական պատասխանատվության նվազում կամ կորուստ, երբ վիրտուալ հանրությունը պատասխանատու չի լինում տեղեկության ախճատման կամ ՛՛վիրտուալ մեդիահիստերիայի՛՛ տարածման համար:
Այսպես՝  վարակը կարծիքների, հույզերի, վարքագծային մոդելների արագ, սրընթաց տարածումն է, որը հիմնականում կատարվում է լուրերի, դեզինֆորմացիայի և հասարակական ճնշման պայմաններում: Այսպիսով՝ վարակը տարերային խմբերում՝   (վիրտուալ) ամբոխում, զանգվածներում հուզական որոշակի վիճակների ընկալման և փոխանցման երևույթն է: Առավել սուր է վարակման երևույթը դրսևորվում տագնապային, կյանքին վտանգ սպառնացող, խուճապային իրավիճակներում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...