May 26, 2018

Ինտելեկտի  տեսություններ
   Հասարակության համար մարդու ջանքերի և հնարավորությունների միջև երկընտրանքը շատ հակասական էր: Եվ դա միայն տեսական քննարկում չէր, այլև վերաբերում էր նաև քաղաքական և սոցիալական ոլորտներին, և առաջ էր բերել հասարակություն սուր հետաքրքրությունը: Դարվինի «Տեսակների առաջացումը» աշխատանքի հրատարակումը 1859թ. – ին մեծ ազդեցություն գործեց գիտական իմացության կենսաբանական և այլ ոլորտների վրա:
      Դարվինի զարմիկ Ֆրենսիս Գալտոնը պրոպագանդում էր Դարվինի հայացքների կիրառման հնարավորությունը նաև մարդկային հասարակության նկատմամբ, և դա անվանեց  եվգենիկա (հունարեն «լավը ծնվելու մեջ» բառակապակցությունից): Իր «Ժառանգական հանճարություն» (1869) գրքի մեջ նա առաջ քաշեց մի ենթադրություն, որ մտավոր գծերը, ինչպես և ֆիզիկականը, նմանապես փոխանցվում են ժառանգաբար, և մարդկային օրգանիզմների ընտրողական բազմացումը կարող է ավելացնել բարձր մտավոր ներուժ ունեցող մարդկանց ծնունդը: Այդ նոր մոտեցումը Դարվինին օգնեց ընդլայնել իր էվոլուցիոն տեսությունը, որը նա զետեղեց իր «Մարդու ծագումը» գրքում (1871):
      Գալտոնը հավատում էր, որ մարդու ինտելեկտը և ընդունակությունները փոխանցվում են ժառանգաբար, դրանք անփոփոխ են և որոշված են արդեն ծնվելու ժամանակ: «Մարդկային բարձրագույն ռասայի» ստեղծման համար Գալտոնը առաջարկում եր խրախուսել «լավ» ամուսնությունները` ի տարբերություն «անպետք» ռասաների միջև ամուսնությունների:
     20 – րդ դարի 1 – ին կեսը դարձավ գիտնականների, ինտելեկտուալների, քաղաքագետների, գործարարների մեծամասնության` այդ նոր ուսմունքի նկատմամաբ հավատի անխոս վկան: «Հաստատված փաստ» էր համարվում այն, որ այնպիսի գծեր, ինչպիսիք են ալկոհոլիզմը և տարբեր տիպիմտավոր շեղումները , որոշվում են առանձին գեների առկայությամբ:
   Նման եզրակացությունը բնականաբար ուներ իր սոցիալական և քաղաքական ենթատեքստը; Այսպես` 1911թ. – ից սկսած` ԱՄՆ – ն սկսեց իմիգրանտների թեստավորումը` նրանց «առավելությունները» որոշելու նպատակով: Քանի որ փորձարկվողներից շատերը անգլերեն չէին խոսում և հենց նոր էին հաղթահարել երկար և դժվար ծովային ուղևորությունը, ապա նրանց ցուցանիշները այնքան էլ բարձր չէին, իսկ որոշ էթնիկական խմբերում դրանք բավականին ցածր էին: Արդյուքնում ԱՄՆ – ի  Կոնգրեսը  1924թ. – ին ընդունեց մի որոշում, որը ուժի մեջ էր դնում որոշ  «անհամապատասխան» էթնիկական խմբերի քվոտան և սահմանափակում էր նրանց մուտքը ԱՄՆ: Նմանապես ամերիկյան շատ այլ նահանգներ ընդունեցին նման օրենքներ, որոնք թույլ էին տալիս ստերիլիզացնել նրանց, ովքեր ճանաչվում էին գենետիկապես «աղքատ»:
     Եվգենիկայի ամենադաժան դրսևորումը կատարվեց նացիստական Գերմանիայում, որտեղ 1933թ. – ին ընդունվեց Գերմանիայի ենթադրվող ժառանգական դեֆեկտներով բոլոր բնակիչների անպայման ստերիլիզացիայի օրենքը` ներառյալ ֆիզիկական արատները: «Ցածր ռասաների» ստերիլիզացիան արդյունքում բերեց շատ ռազմական հանցագործությունների Երկրոր համաշխարհային պատերազմի ընթացքում:
     Եվգենիկայի կապը այս հանցագործությունների և ցեղասպանությունների հետ խաթարեց այս տեսության հեղինակությունը: Բայց նրա որոշսկզբունքներ դեռ որոշ գիտնականների կողմից գնահատվում են որպես արժեքավոր: Այսպես` մարդկանց մտավոր կարողությունների միջև տարբերությունների պատճառը և բնույթը կամ ինտելեկտի ժառանգաբար փոխանցման հնարավորության վերաբերյալ և այլ հարցեր իրենց պատասխանները կարող են գտնել այս տեսության շրջանակներում:



Ինտելեկտի ժամանակակից տեսությունները
    Ստորև ներկայացված են ինտելեկտի և դրա որոշման գործոնների ժամանակակից տեսությունները:
Փսիխոմետրիկ մոտեցում
     Այս տեսությւնը պնդում է, որ մարդկային իմացության և մտավոր ընդունակությունների ոլորտում անհատական տարբերությունները կարող են ադեկվատորեն ուսումնասիրվել հատուկ թեստերի կողմից: Շատ լայնորեն կիրառվող թեստեր, որոնք փորձում են չափել որոշ փոխկապակցված չափանիշներ, ինչպիսիք են` ուսուցման նկատմամբ ընդունակությունը և ինտելեկտը, ընդհանրապես անարդյունավետ են: Նման թեստերի օրինակներ կարող են ծառայել ԱՄՆ – ում լայնորեն կիրառվող CАТ – ը կամ  ЭКTը քոլեջ ընդունման համար, ДжРЭ – ն դպրոցը ավարտելու դեպքում, կամ բիզնեսի դպրոցի ավարտման համար օգտագործվող ДжMАTը:
    Մարդու ինտելեկտի որոշման թեստերը տրվում են տարբեր վերբալ և ոչ վերբալ ձևերով: Հավաքած միավորները սովորաբար դասավորվում են յանպես, որ բնակչության 95% - ը ընկնում է 70 – 130 միավոր տարածքում:
     Այս տեսության կողմնակիցները կարծում են, որ մարդիկ ծնվում են անհավասար ինտելեկտուալ ներուժով այնպես, ինչպես նրանք ծնվումեն տարբեր ֆիզիկական առանձնահատկություներով: Նրանք նաև պնդում են, որ ոչ մի սոցիալակն ծրագիր չի կարող տարբեր մտավոր կարողություններով մարդկանց վերածել ինտելեկտով հավասար մարդկանց:
      Նման ամերիկական ծրագրերից մեկը կոչվում է «Դրական գործողություններ»: Այն փոքրամասնության խմբերին դրդում է շարունակել ուսումը և բիզնեսը` օգտվելով գոյություն ունեցող քվատաներից: Այսպես` պետական համալսարաններից պահանջվում է ընդունել որոշակի քանկությամբ տարբեր ազգային փոքրամասնությունները ներկայացնող ուսանողներ: Եթե փսիխոմետրիկ տեսությունը ճիշտ է, ապա այս «ընդունակ ծրագրերը» ցույց կտան իրենց անկենսունակությունը: Այս մոտեցումը առաջ է քաշվել Խորնշտեյնի և Մյուրրեյի հակասական գրքում, որտեղ զետեղված էին նաև ինտելեկտի ժառանգական բնույթի և տարբեր ազգերի Այ – Քյուի գենետիկական տարբերությունների գաղափարները:
      Այսպիսով` այս տեսությունը ենթադրում է, որ միասնական գործոնը, որը հայտնի է «ինտելեկտ» անվամբ, կարող է չափվել IQ– թեստերի միջոցով և կանխորոշել հաջողությունը կյանքում:
Կոգնիտիվ – հոգեբանական տեսություն
   Այս տեսության ներկայացուցիչները ինտելեկտը դիտում են որպես պրոցես և ոչ թե բնածին որակ: Այդ պրոցեսը բաղկացած է խնդրի մտավոր պատկերացումից, դրա հետ կապված ամբողջ ինֆորմացիայի վերհանումից և լուծման որոնումից: Այսպիսով` այս տեսություն ոչ միայն ընդգծում է կյանքում հաջողության հասնելու փորձի անհրաժեշտությունը, այլև ամբողջությամբ չի բացառում ինտելեկտի և փորձի միջև կապը:
Գարդների բազմաքանակ ինտելեկտի տեսությունը
   «Ինտելեկտի վիճակները» գրքում Գարդները պնդում է, որ ինտելեկտի փսիխոմետրիկ տեսությունը անտեսում է ինտելեկտի որոշ ասպեկտներ: Նա նար նշում է, որ թեստերի գրավոր տարբերակը բացառում է ինտելեկտի շատ դրսևորումների բացահայտումը, որը կարևոր է կյանքումհաջողությունների հասնելու համար:

Ստերնբերգի եռաչափ ինտելեկտի տեսությունը
     Այս տեսությունը ենթադրում է ինտելեկտի երեք ասպեկտների առկայությունը` վերլուծական (նման է փսիխոմետրիկականին և հենված է IQ– թեստերի վրա), ստեղծագործական (ներառում է իրերի էության մեջ ներթափանցումը, համադրությունը և ինտուիցիան) և պրակտիկ կամ գործնական (իրական կենսական խնդիրները ըմբռնելու, հասկանալու և լուծելու կարողություն): Չնայաշ Ստերնբերգը չի ժխտում ինտելեկտի որոշ ժառանգականությունը, նա սակայն կողմնակից է այն կարծիքին, որ բոլոր երեք ասպեկտները կարելի է զարգացնել:

Փսիխոմետրիկ տեսության թերությունները
    Փսիխոմետրիկ տեսությունը պնդում է, որ ինտելեկտը դպրոցում, ապա նաև աշխատանքում մարդու հաջողության լավագույն և միակ չափանիշն է:, այն նաև որոշում է ամուսնալուծության, դպրոցից հեռացման, գործազրկության պոտենցիալ հնարավորությունները: Սակայն սոցիալական հետազոտությունները թույլ չեն տալիս համաձայնվել այս տեսակետի հետ:
  Շատ անձինք, ունենալով բարձր Այ – Քյու, չեն կարողանում հաջողության հասնել ցածր մոտիվացիայի, անհատականության բացակայության, ծուլության պատճառով:  Իսկ ցածր Այ – Քյուով մարդիկ, ընդհակառակը, հաջողության են հասել սիստեմատիկ աշխատանքի, մոտիվացիայի և նպատակամղվածության շնորհիվ: Ցածր Այ – Քյուն կարելի է փոխել գիտակցական ընտրության և կիրառվող ջանքերի միջոցով:
     IQ– թեստերը ավելի շուտ “արագության” ցուցանիշներ են, քանի որ կարող են միայն ցույց տալ` որքան արագ է անձը լուծում խնդիրը կամ սովորում: Հայտնի է, որ սովորած նյութից հետո ցածր այ – քյուով անձի ցուցանիշները շատ քիչ են տարբերվում բարձր IQ ունեցող անձի ցուցանիշներից:
     Արևմուտքում IQցուցանիշները վերջին տարիներիբ բարձրացել են, սակայն դպրոցներում ուսման առաջադիմությունը նույնն է մնացել, նույնիսկ ինչ – որ չափով վատթարացել է, ինչը ակնհայտ կերպով մատնանշում է այն, որ կենսական հաջողությունները ուղղակիորեն կապված չեն ինտելեկտի թվային ցուցանիշից:
   Մարդիկ ավելի լավ արդյունք են դչսևորում, եթե նախապես ծանոթ են նյութին: Դա վկայում է այն մասին, որ անհրաժեշտ ջանքերի գործադրման միջոցով մենք կարող ենք ազդել թեստավորման արդյունքների վրա:
    Մշակութային և ընտանեկան միջավայրը, ինչպես նաև այնպիսի կենսաբանական գործոններ, ինչպիսիք են սնունդը և քիմիական նյութերով թունավորումը, մեծապես ազդում են թեստավորման արդյունքների վրա: Ֆլինը ուսումնասիրելով ասիական ծագում ունեցող ամերիկացիների IQմակարդակը, նկատեց, որ նրանց ցուցանիշները ընկած են 97 – 98 միավորների սահմաններում, մինչդեռ նրանց գիտական աշխատանքները համարժեք են 120 և ավելի միավոր ունեցող անձանց աշխատություններին: Այս կապակցույթամբ Կլակսոնը գրում է, որ արևմտյան մշակույթները կենտրոնանում են ընդունակություների` որպես հաջողության գլխավոր բաղադրիչի վրա: Այս դեպքում անհաջողությունը նրանք գնահատում են որպես անբավարար պատկերացման արդյունք: Մինչդեռ ասիական մշակույթների ներկայացուցիչները շեշտը դնում են ծախսված ջանքերի վրա, իսկ անհաջողությունը համարում են անբավարար ջանքերի հետևանք:
     Գլխավոր սծալը այս տեսության մեջ այն է, որ այն, ինչ փոխանցվել է ժառանգականությամբ, անփոփոխ է: Սակայն, երեխաները, որոնք դաստիարակվել են ավելի բարենպաստ ընտանիքներում, ցուցաբերում են ավելի բարձր արդյունքներ: Դա այն բանի ապացույցն է, որ երեխայի դաստիարակության պրոցեսը ազդում է նրա ողջ հետագա կյանքի վրա:
    Որոշ մասնագետներ կարծում են, որ IQթեստերը ընդամենը չափում են մշակութային պայմանները, կրթությունը, խոսքը, ունեցած գիտելիքները, քանի որ դրանք չեն փոխանցվում, ինչպես աչքերի գույնը կամ այլ ֆիզիկական առանձնահատկություններ, ապա կարող են ժամանակի ընթացքում փոխվել:
     

  

No comments:

Post a Comment

Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...