August 11, 2013

Թագավորական սինդրոմ

_ Դուք գերազանցել եք թույլատրելի արագությունը....
_ Դե գիտեք, մենք շտապում ենք ու չնկատեցինք, որ գերազանցում ենք...
_ Լսիր, բայց դու մենակ ես մեքենայի մեջ...
_ Մենք գիտենք դա...


Սա իհարկե հումոր է, բայց այս երևույթի առավել մեղմ տարբերակը իրականում գոյություն ունի, և մենք ինքներս էլ բազմիցս ականտես ենք եղել: Հիշեք քաղաքական գործիչների կամ հոգևոր առաջնորդների ելույթները, երբ սեփական անձի մասին խոսելիս կիրառում են հոգնակի "մենք"-ը: "Մենք կբարելավենք կենսամակարդակը", "Մենք կհաղթենք" և այլն:
Pluralis majestatis-ը կամ այլ կերպ թագավորական /վիկտորիական/ "մենք" - ի սինդրոմը անձի կամ սովորաբար քաղաքական կամ հոգևոր լիդերի խոսքում սեփական անձի մասին խոսելիս հոգնակի թիվ կիրառելու երևույթն է: 
Նման անձանց խոսքում "մենք"-ի գերակշումը խոսում է այն մասին, որ տվյալ մարդը ավելին է, քան մեկ անձնավորությունը, նա ամբողջ ազգն է, ժողովուրդը, երկիրը, թագավորությունը: Դա ստեղծում է միասնության, հավասարության զգացում, եթե խոսենք հոգեբանության լեզվով` ստեղծվում է սիմբիոզ լիդերի և ժողովրդի միջև, որը ուժեղ և ամուր հուզական կապ է: Համարժեք երևույթ կարող ենք նկատել հղի կնոջ մոտ, կամ ծնողների և երեխաների մեջ / "Մենք գրավեցինք առաջին տեղը"/, շատ հազավադեպ դեպքերում թագավորական "մենք" - ի սինդրոմ նկատվում է նաև ղեկավարի և ենթակաների միջև, երբ ենթակաները իրենց ղեկավարի արարքների մասին խոսում են "մենք"-ով /մենք պայմանագիր կնքեցինք, մենք ազատեցինք աշխատանքից/:  
   Հաճախ ընտանիքներում նկատվող թագավորական "մենք"-ի դեպքում ծնողները իրենց չիրականացված երազանքներն ու նպատակներն են դնում երեխաների վրա, նրանց հաղթանակները և պարտությունները համարելով իրենցը, նույնիսկ երեխայից առավել շատ ուրախանալով նրա նվաճումներով: 
   Ամեն դեպքում երևույթը քիչ թե շատ կա բոլոր ընտանինքերում և բոլոր ծնողների մոտ, սակայն երևույթի սրեցումը կամ խորացումը հղի է բացասական հետևանքներով, ընդհուպ մինչև հոգեբանական բռնություն:

Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...