July 20, 2013

Հոգեբանության ամոթալի էջերը: Մաս 1:

"Հոգեբանության ամոթալի էջերը" շարքում ընդգրկված են այն ուսումնասիրությույնները կամ բացահայտումները, հոգեբանների կյանքի այնպիսի պատմությունները, որոնք ստվեր են գցում հոգեբանության` որպես գիտության, նրա նվաճումների և էթիկական կողմերի վրա: Սրանք եզակի դեպքեր են, սակայն իրենց մեծ ազդեցությունն են թողել հոգեբանության զարգացման հետագա ընթացքի վրա: Ակնկալում եմ ընթերցողներիս ըմբռնումը և հայցում ներողամտությունը:

Հրեշային էքսպերիմենտ


Հեռավոր 1939 թվականին Այովայի համալսարանի երկու աշխատակիցներ գիտնական Ուենդել Ջոնսոնը և նրա ասպիրանտ Մերի Թյուդորը անցկացրեցին հոգեբանական էքսպերիմենտ (այն ի սկզբանե հոգեբանական չէր, փորձարկողները նույնիսկ հոգեբաններ էլ չէին, լոգոպեդներ էին, սակայն գիտափորձը իր թողած ազդեցությունների պատճառով գիտության մեջ հայտնի է որպես հոգեբանական) խոսքային զարգացման ոլորտում, որին ակտիվորեն մասնակցել են 22 երեխաներ: Էքսպերիմենտի նպատակն էր ապացուցել կակազության բնածին կամ ձեռքբերովի բնույթը:
     Երեխաները ծնողազուրկ էին, ինչն էլ այն հիմնական բացատրությունն  է, թե ինչու չգտնվեցին այնքան շահագրգիռ մարդիկ, որպեսզի ժամանակին կանգնեցնեին գիտնականների գործունեությունը:
Էքսպերիմենտի անցկացման ընթացքում երեխաներին բաժանեցին երկու խմբերի: Մի խմբին փորձարկողները բացատրեցին, որ նրանք շատ ճիշտ և հստակ են խոսում: Իսկ երեխաների մյուս խմբի դրությունը նախանձելի չէր. նրանց վստահեցրեցին, որ ունեն խոսքային սխալներ և թերացումներ: Մերի Թյուդորը նույնիսկ կիրառում էր ամենասուր և վիրավորական արտահայտությունները երեխաներին ծաղրելու և նրանց ամենաաննշան խոսքային սխալները բոլորին ի ցույց դնելու համար:

    Օրինաչափ է, որ երեխաները, ենթարկվելով մեծահասակի կողմից նման ազդեցության և հանրային ստորացման, արդյունքում սկսեցին հաղորդակցման մեջ ավելի դժվար մտնել` ցուցաբերելով նոր և նախկինում չդրսևորած բարդույթներ: Նման բարդույթներից մեկն էլ խոսքային արգելակումն էր, որը Թյուդորին առիթ տվեց ուսումնասիրվող երեխաների երկրորդ խմբին կոչել «խղճուկ կակազողներ»:
Այս խմբի երեաների մոտ նախկինում երբեք չէր նկատվել ակնհայտ խոսքային թերզարգացում և առավել ևս կակազություն, սակայն էէքսպերիմենտի ավարտին նրանց մեծամասնության մոտ զարգացավ խորը կակազություն, որը ուղեկցեց նրանց  կյանքի ողջ ընթացքում:
Այս հրեշալի «հոգեբանական» էքսպերիմենտի արդյունքում լոգեպեդ Ջոնսոնն ու նրա ասպիրանտը ցանկանում էին գիտականորեն ապացուցել, որ կակազությունը ունի հոգեբանական բնույթ և առաջ է գալիս հոգեբանական ճնշման արդյունքում: Այն տևեց 6 երկար ամիսներ:
Այս էքսպերիմենտը երկար տարիներ թաքցնում էին հանրությունից, քանի որ այն հիմնովին ջախջախում է գիտական հետազոտություններ անցկացնելու էթիկայի բոլոր սկզբունքները և հակագիտական է: Այսօր այն հայտնի է որպես «Հրեշալի էքսպերիմենտ կամ հրեշների էքսպերիմենտ»: Գիտափորձից երկար տարիներ անց, միայն 2001 թվականին մասնակիցներից մեկի հուշերի հիման վրա կալիֆոռնիական ամսագրերից մեկը հրապարակեց էքսպերիմենտի մանրամասները: Այովայի համալսարանը պաշտոնապես ընդունեց իր մեղավորությունը: 2003թ.-ին 6 հոգի դիմեցին դատարան` պահանջելով նյութական փոխհատուցում հոգեբանական ծանր խնդիրներ ձեռք բերելու համար: Մնացած մասնակիցների հետագա ճակատագրերը անհայտ են, այդ մասին կարելի է միայն պատկերացնել:

    


Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...