1957 թվականին Կալիֆոռնիայի Պալո-Ալտոյի
միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ռոն Ջոնսը իրականացրեց սոցիալական մի էսպերիմենտ,
որը մնաց պատմության մեջ` որպես «Երրորդ ալիքի գիտափորձ» /The Third Wawe/: Երկրորդ համաշխարհային պատերազմի ուսումնասիրության
դասաժամին աշակերտներից մեկը հարցրեց ուսուցչին, թե ինչպես կարող էին Գերմանիայի շարքային
քաղաքացիները ձևացնել, թե ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է կատարվում համակենտրոնացման
ճամբարներում: Ջոնսը այս հարցին որոշեց պատասխանել զննական օրինակով:
Երկուշաբթի նա աշակերտներին
կարդաց դասախոսություն կարգապահության ուժի մասին: Այն մասին, թե ինչ է զգում մարզիկը, երբ համառորեն և պարբերաբար մարզվում
է, որպեսզի հաջողության հասնի մրցումներում, թե ինչպես է բալետի պարուհին կամ նկարիչը
միևնույն շարժումը կամ շտրիխը կրկնում, որպեսզի հասնի կատարելության: Ջոնսը կարգադրեց
աշակերտներին նստել զգաստ վիճակում, քանի որ դա լավագույնս է անդրադառնում ուսման առաջադիմության
վրա: Ապա նա հրամայեց աշակերտներին մի քանի անգամ կանգնել և նստել նույն դիրքով, ապա
նույն կերպ բացարձակ անաղմուկ դուրս գալ և մտնել լսարան: Աշակերտներին դուր եկավ խաղը, և նրանք միանգամից ընդունեցին խաղի կանոնները:
Երեքշաբթի ուսուցիչը մտավ
դասարան և հայտնաբերեց, որ բոլորը լուռ, զգաստ դիրքում նստած, իրեն են սպասում: Աշակերտներից
ոմանք ժպտում էին, բայց մնացածը ամբողջովին դերի մեջ էին: Ջոնսը բացատրեց բոլորին ընդհանուրի
գաղափարը և կարգադրեց բոլորին մի քանի անգամ խոռով գոչել “Ուժը կարգապահության մեջ
է, ուժը կարգապահության մեջ է” լոզունգը: Դասի ավարտին Ջոնսը ցույց տվեց ողջույնի նոր
ձևը, որով բոլոր աշակերտները պետք է միմյանց դիմավորեին` առաջ պարզած աջ ձեռքը, որը
թեքվում է դեպի ձախ ուսը: Այդ ժեստը նա անվանեց Երրորդ Ալիքի բարև: Հաջորդ օրերին աշակերտները
միմյանց ողջունում էին բացարձակապես այդ ժեստով:
Չորեքշաբթի Ջոնսը բոլոր
աշակերտներին անդամակցության տոմսեր բաժանեց: Ոչ մի աշակերտ չցանկացավ լքել լսարանը,
ավելին` 13 աշակերտ այլ դասերից եկել էին` Ջոնսի փորձին մասնակցելու: Երեք տոմսի վրա
նա կարմիր աստղ էր դրել, ինչը նշանակում էր, որ դրանց տերերը ունեն հատուկ առաքելություն.
նրանք պետք է տեղյակ պահեին Ջոնսին այն բոլորի մասին, ովքեր չէին ենթարկվում կանոններին:
Սակայն, չնայած աստղերը երեքն էին, սակայն կամավոր բանսարկությամբ գործնականում զբաղվում
էին 20-ից ավելի աշակերտներ: Աշակերտներից մեկը, ով աչքի էր ընկնում ամուր առողջությամբ
և խոշոր մարմնակազմությամբ, հայտարարեց, որ ինքը Ջոնսի թիկնապահն է, և ամենուրեք հետևում
էր Ջոնսին: Երեք ամենալավ սովորող աշակերտուհիները ծնողներին պատմել էին դպրոցական
գիտափորձի մասին, արդյունում Ջոնսին զանգահարեց տեղի կրոնական առաջնորդը, որը բավարարվեց
Ջոնսի այն պատասխանով, որ դասարանն ուսումնասիրում է անձի գորմանական տեսակի: Ջոնսին
զարմացնում էր ծնողների պասիվ վերաբերմունքից, որոնք չէին անհանգստանում իրենց երեխաների
դպրոցում կատարվող իրադարձություններից: Ավելին` դպրոցի տնօրենն ինքն էր ողջունում
աշակերտներին հայտնի Երրորդ աստղի բարևով: Օրվա ավարտին Երրորդ աստղի կազմակերպություն
արդեն գրանցված էին 200-ից ավելի աշակերտ, իսկ դասին ներկա էին գտնվում 80 և ավելի
աշակերտներ: Նրանցից շատերը այնքան լուրջ էին վերաբերվու կատարվող իրադարձություններին,
որ մյուս աակերտներին կարգի էին հրավիրում և պատժում ցանկացած անկարգապահության դեպքում:
Հինգշաբթի Ջոնսը ներկայացրեց
իր շարժման հիմնական գաղափարը: Նա բացատրեց, որ աշակերտները համազգային երիտասարդական
շարժման մասնիկ են, որ մնացած դպրոցներում էլ են նման խմորումներ կատարվում, որոնց
նպատակը քաղաքական փոփոխություններ իրականացնելն է: Ապա Ջոնսը կարգադրեց երեք հոգու
դուրս բերել և գրադարանում փակել երեք աշակերտուհիներին, որոնց հավատարմությունը իրենց
գաղափարախոսությանը կասկածելի էր: Ջոնսը պատմեց, որ ուրբաթ կեսօրին Երրորդ ալիք շարժման
մասին հեռսուստատեսությամբ կհայտատարի շարժման առաջնորդը, ինչպես նաև կներկայացնի նախագահի
նոր թեկնածուին:
Ուրբաթ 200 և ավելի աշակերտներ
հավաքված էին դասարանում, ամենուր փակցված էին Երրորդ ալիքի լոպոտիպերն ու կարգախոսերը:
Ուղիղ 12-ին Ջոնսը փակեց դռները և յուրաքանչյուր դռան մոտ կանգնեցրեց մեկական ժամապահ,
սենյակում կային նաև լրագրողներ, որոնց խաղում էին Ջոնսի ընկերները: “Նախքան ազգային
ասուլիսը ես ցանկանում եմ հանրությանը ցույց տալ, թե որքան կարգախահ եք դուք և հավատարիմ
գաղափարախոսությանը”: Այս խոսքերով ուսուցիչը ողջունեց, և միանգամից 200 աշակերտներ
կատարեցին նույնը, ապա մեկ մարդու նման գոչեցին. “Ուժը կարգապահության մեջ է”: Ապա
ուղին ժամը մեկին Ջոնսը միացրեց հեռուստացույցը, բայց էկրանին ոչինչ չհայտնվեց:
Այդ ժամանակ նա դիմեց աշակերտներին.”Ուշադիր
լսեք: Չկա ոչ մի առաջնորդ: Գոյություն չունի ոչ մի համազգային երիտասարդական շարժում,
Ձեզ վրա ներգործում էին, դուք ենթարկվում էիք մանիպուլյացիայի: Ձեզ ուղղորդում էին
ձեր հավակնությունները: Դուք ոչնչով առավել և պակաս չեք այն գերմանացիներից, որոնց
մենք ուոսումնասիրում էինք: Դուք մտածում էիք, որ դուք արտոնյալ եք և ընտրյալ այն բոլորից,
ովքեր չկան այս սենյակում: Դուք փոխել էիք ձեր ազատությունը հարմարավետությամբ”: Դրանից
հետո Ջոնսը ցուցադրեց նացիստական Գերմանիայի մասին տեսաֆիլմը: Նմանությունները ակնհայտ
էին:
“Եթե մեզ հաջողվեց
կատարելապես կրկնել գերմանական մենթալիտետը, ապա ձեզնից ոչ ոք երբեք չի խոստովանի,
որ ներկա է գտնվել Երրորդ ալիքի վերջնական հավաքին: Գերմանացիների նման ձեզ դժվար կլինի
ընդունել, թե որքան հեռու էիք գնացել ձեր ամբիցիաներում”: Աշակերտները հեռանում էին
չնշված վիճակում, իսկ ոմանք հազիվ էին զսպում արցունքները:
No comments:
Post a Comment