May 3, 2013

Ժամացույցի սլաքին համընթաց, թե հակառակ է պտտվում աղջիկը?????



Իր առանցքի շուրջը պտտվող աղջկա պատկերը, որ դուք հիմա տեսնում եք, սրընթաց սավառնելով համացանցում, անսասան կերպով առաջատար դիրք է գրավում այն թեստերի շարքում, թե ուղեղի որ կիսագունդն է ավելի լավ աշխատում: Այս պատկերի հեղինակն է ճապոնացի դիզայներ Nobuyuki Kayahara-ն:

Ինչպես ստուգել ուղեղի աշխատանքը

Դա շատ հեշտ է: Նայեք, թե որ ուղղությամբ է պտտվում աղջիկը: Անմիջապես կատարենք մեկ վերապահում` դուք կարող եք ստիպել, որ նա պտտվի ձեր նախընտրած ուղղությամբ:
Եթե դուք տեսնում եք, որ աղջիկը պտտվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, ենթադրվում է, որ ձեր ուղեղի աջ կիսագունդը ավելի զարգացած է:  Իսկ եթե տեսնում եք, որ պտույտը կատարվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, ապա` ձախը:
Հաճախ մարդիկ տենում են, որ աղջիկը պտտվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ: Հետևաբար, այդ մարդիկ ավելի շատ օգտագործում են ուղեղի ձախ մասը: Հիշեցնենք, որ ցանկության դեպքում` կենտրոնանալով, դուք կարող եք փոխել աղջկա պտտման ուղղությունը:
Հետաքրքիր է, որ տասնամյակներ առաջ, ուղեղի աջ կիսագնդին առանձնապես նշանակություն չէին տալիս: Ընդունված  էր համարել, թե նրա գոյությունն անիմաստ է: Սակայն որոշ ժամանակ անց գիտնականները եկան այն եզրահանգման, որ մարդու ուղեղի աջ կիսագունդը շատ կարևոր է ստեղծագործ անհատի զարգացման համար:
Նրանց համար, ովքեր ինքնուրույն չեն կարողանում պարուհու պտտման ուղղությունը փոխել, ներքևում տեղադրված են երեք պատկերներ: Թեթևակիորեն նայելով աջ կամ ձախ պատկերին, դուք առանց դժվարության կարող եք փոխել կենտրոնական պատկերի շարժման ուղղությունը: Այս պարզագույն թեստը կօժանդակի ձեզ պարզելու, թե ձեր ուղեղի որ մասն է առավել գործուն:

Ուղեղի ձախ կիսագունդ
Մշակում է վերբալ (խոսքային, բանավոր) ինֆորմացիան: Ձախ կիսագունդը պատասխանատու է լեզվական ընդունակությունների համար, կառավարում է խոսքը, գրելու և կարդալու ունակությունները: Օգտագործելով հատկապես ուղեղի ձախ կիսագունդը մարդը մտապահում է իրադարձությունները, տարեթվերը, անունները և կառավարում է դրանց գրելաձևը: Ուղեղի ձախ կիսագունդը վերլուծում է բոլոր իրադարձությունները, իրականացնում է վերլուծական և տրամաբանական գործունեություն: Մաթեմատիկական նշաններն ու թվերը նույնպես ընկալվում են ձախ կիսագնդի օգնությամբ: Ինֆորմացիան մշակվում է հաջորդաբար:
Ուղեղի աջ կիսագունդ
Մշակում է ոչվերբալ ինֆորմացիան: Ուղեղի աջ կիսագունդը մշակում է այն ինֆորմացիան, որն արտահայտվում է ոչ թե խոսքերի, այլ նշանների և պատկերների միջոցով: Օգտագործելով ուղեղի աջ կիսագունդը մարդ կարող է երևակայել և երազել, հորինել պատմություններ: Աջ կիսագունդն է պատասխանատու ստեղծագործական (կերպարվեստ և երաժշտություն) ընդունակությունների համար:
Աջ կիսագունդը միաժամանակ կարողանում է մշակել զանազան տեղեկատվություններ: Այն հնարավորություն է տալիս երևույթը տեսնել ամբողջությամբ, չդիմելով վերլուծության:
Եթե վստահենք Յեյլի համալասարանի հինգ տարիների ընթացքում կատարած հետազոտությունների արդյունքներին, ապա այն մարդիկ, ովքեր առանձնապես չլարելով իրենց աչքերը կարողանում են փոխել պտտվող աղջկա շարժման ուղղությունը, ունեն 160-ից բարձր IQ:




No comments:

Post a Comment

Ֆիլտրերի տեսություն (Լ. Յա. Գոզման)

        È. Ú³. ¶á½Ù³ÝÇ   Ùáï»óáõÙÁ   ¹ÇïáõÙ   ¿   ÙÇç³ÝÓݳÛÇÝ   ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ   ½³ñ·³óáõÙÁ`   áñå»ë   ýÇÉïñ»ñÇ   ϳ٠  ³ñ·»ÉùÝ»ñ...