Հայտնագործություն կատարած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր մենք միաժամանակ երկու կյանք ենք ապրում, մեկը իրական, որում շփվում, հաղորդակցվում ենք իրական մարդկանց հետ, աշխատում ենք, զարգանում և ինքնադրսևորվում, իսկ մյուսը՝ վիրտուալ: Վերջինս հաճախ ծայրահեղ դրսևորումներ է ստանում: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Ֆեյսբուք-Թվիթերները այժմ ավելին են, քան սոցիալական ցանցերը, դրանց ավելի ազդեցիկ են, քան ցանկացած այլ սոցիալական միջավայր, այստեղ գործում են զանգվածների հոգեբանության բոլոր երևույթները (իհարկե փոքր-ինչ փոփոխված տեսքով):
Զանգվածային երևույթը կամ ինքնաբուխ զանգվածային վարքագիծը, միաժամանակ մեծ քանակությամբ մարդկանց մոտ գերակշռող տրամադրությունների, հոգեվիճակների, դիրքորոշումների կարծրատիպերի առկայությունն է, ինչը պայմանովորված է հոգեբանական վարակման, ներշնչման, նմանակման, կոնֆորմիզմի և հուզական ռեզոնանսի մեխանիզմներով: Այժմ մի կողմ թողնենք մասնագիտական բառապաշարն ու տերմինները և շատերին հասկանալի լեզվով փորձենք հասկանալ, թե ինչպես է լինում, որ մեկ օրվա մեջ բոլոր ֆոյսբուքահայության գլխավոր նկարները նույնն են դառնում, որ վիրտուալ իրականության միակ քննարկման նյութը դառնում է ինչ-որ երիտասարդի դաժան սպանությունը, սոցիալ-քաղաքական երևույթները, հայտնի դերասանի ճակատագիրն ու գլխին կանգնած սպառնալիքը և վերջիվերջո Քեսսաբը: Այստեղ գործում են ամբոխի հոգեբանության վերոհիշյալ բոլոր երևույթներն բնորոշ տարրերը, որոնք բնականաբար փոփոխված են և համապատասխանեցված են վիրտուալ իրականության առանձնահատկություններին:
Վիրտուալ ամբոխի մեջ առանձին անհատների մոտ ի հայտ են գալիս որակներ, որոնք նախկինում նրանք չեն ունեցել: Դրա հիմնական պատճառններից է՝
1. Անձը զգում է անգերազանցելի ուժ և զորություն, որոնք նրան ընդունակ են դարձնում կատարել բաներ, որոնք նա նախկինում չէր անի:
2. Վարակումը
3. Մանիպուլյացիան
Ամբոխում մարդու տարբերակից առանձնահատկություններից է՝
1. գիտակցության տրամաբանակն բաղադրիչի նվազումը և հուզական բաղադրիչի գերակայումը
2. Դիմազրկումը, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի ճնշող մեծամասնությունը միաժամանակ նույն լոզունգներն են կիսում ու նույն գլխավոր նկարներն են դնում՝ որպես իրենց անհատականության դրսևորում և ընդհանուր գաղափարի ջատագովության գրավական:
3. Անձնական պատասխանատվության նվազում կամ կորուստ, երբ վիրտուալ հանրությունը պատասխանատու չի լինում տեղեկության ախճատման կամ ՛՛վիրտուալ մեդիահիստերիայի՛՛ տարածման համար:
Այսպես՝ վարակը կարծիքների, հույզերի, վարքագծային մոդելների արագ, սրընթաց տարածումն է, որը հիմնականում կատարվում է լուրերի, դեզինֆորմացիայի և հասարակական ճնշման պայմաններում: Այսպիսով՝ վարակը տարերային խմբերում՝ (վիրտուալ) ամբոխում, զանգվածներում հուզական որոշակի վիճակների ընկալման և փոխանցման երևույթն է: Առավել սուր է վարակման երևույթը դրսևորվում տագնապային, կյանքին վտանգ սպառնացող, խուճապային իրավիճակներում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
No comments:
Post a Comment