"Հոգեբանության ամոթալի էջերը" շարքում ընդգրկված են այն ուսումնասիրությույնները կամ բացահայտումները, հոգեբանների կյանքի այնպիսի պատմությունները, որոնք ստվեր են գցում հոգեբանության` որպես գիտության, նրա նվաճումների և էթիկական կողմերի վրա: Սրանք եզակի դեպքեր են, սակայն իրենց մեծ ազդեցությունն են թողել հոգեբանության զարգացման հետագա ընթացքի վրա: Ակնկալում եմ ընթերցողներիս ըմբռնումը և հայցում ներողամտությունը:
Հրեշային էքսպերիմենտ
Հեռավոր
1939 թվականին Այովայի համալսարանի երկու աշխատակիցներ գիտնական Ուենդել Ջոնսոնը և
նրա ասպիրանտ Մերի Թյուդորը
անցկացրեցին հոգեբանական էքսպերիմենտ (այն
ի սկզբանե հոգեբանական չէր, փորձարկողները նույնիսկ հոգեբաններ էլ չէին,
լոգոպեդներ էին, սակայն գիտափորձը իր թողած
ազդեցությունների պատճառով գիտության մեջ հայտնի է որպես հոգեբանական) խոսքային զարգացման ոլորտում, որին
ակտիվորեն մասնակցել են 22 երեխաներ: Էքսպերիմենտի նպատակն էր ապացուցել
կակազության բնածին կամ ձեռքբերովի բնույթը:
Երեխաները ծնողազուրկ էին, ինչն էլ այն
հիմնական բացատրությունն է, թե ինչու չգտնվեցին
այնքան շահագրգիռ մարդիկ, որպեսզի ժամանակին կանգնեցնեին գիտնականների գործունեությունը:
Էքսպերիմենտի
անցկացման ընթացքում երեխաներին բաժանեցին երկու խմբերի: Մի խմբին փորձարկողները
բացատրեցին, որ նրանք շատ
ճիշտ և հստակ են խոսում: Իսկ
երեխաների մյուս խմբի դրությունը նախանձելի չէր. նրանց վստահեցրեցին, որ ունեն խոսքային սխալներ և թերացումներ:
Մերի Թյուդորը նույնիսկ կիրառում էր ամենասուր և վիրավորական արտահայտությունները երեխաներին ծաղրելու և նրանց ամենաաննշան խոսքային սխալները բոլորին ի ցույց դնելու համար:
Օրինաչափ է,
որ երեխաները, ենթարկվելով մեծահասակի կողմից նման ազդեցության և հանրային
ստորացման, արդյունքում սկսեցին հաղորդակցման մեջ ավելի դժվար մտնել` ցուցաբերելով նոր և նախկինում
չդրսևորած բարդույթներ: Նման բարդույթներից մեկն էլ խոսքային արգելակումն էր,
որը Թյուդորին առիթ տվեց ուսումնասիրվող երեխաների երկրորդ խմբին կոչել «խղճուկ
կակազողներ»:
Այս
խմբի երեաների մոտ նախկինում երբեք չէր նկատվել ակնհայտ խոսքային թերզարգացում և առավել ևս կակազություն, սակայն էէքսպերիմենտի ավարտին նրանց մեծամասնության մոտ զարգացավ խորը կակազություն, որը ուղեկցեց նրանց կյանքի ողջ ընթացքում:
Այս
հրեշալի «հոգեբանական» էքսպերիմենտի արդյունքում լոգեպեդ Ջոնսոնն ու նրա ասպիրանտը ցանկանում էին գիտականորեն ապացուցել, որ
կակազությունը ունի հոգեբանական բնույթ և առաջ է գալիս հոգեբանական ճնշման արդյունքում: Այն տևեց 6 երկար
ամիսներ:
Այս
էքսպերիմենտը երկար տարիներ թաքցնում էին հանրությունից, քանի որ այն հիմնովին ջախջախում է գիտական
հետազոտություններ
անցկացնելու էթիկայի բոլոր սկզբունքները և հակագիտական է: Այսօր այն հայտնի է որպես
«Հրեշալի էքսպերիմենտ կամ հրեշների էքսպերիմենտ»: Գիտափորձից երկար տարիներ անց, միայն
2001 թվականին մասնակիցներից մեկի հուշերի հիման վրա կալիֆոռնիական ամսագրերից մեկը հրապարակեց էքսպերիմենտի մանրամասները: Այովայի համալսարանը պաշտոնապես ընդունեց իր մեղավորությունը: 2003թ.-ին 6
հոգի դիմեցին դատարան` պահանջելով նյութական փոխհատուցում հոգեբանական ծանր խնդիրներ ձեռք բերելու համար: Մնացած
մասնակիցների հետագա ճակատագրերը անհայտ են, այդ մասին կարելի է միայն
պատկերացնել:
No comments:
Post a Comment