100-ի ցանկը հզոր տեխնիկա է, որը կարող է կիրառվել գաղափարների գեներացման,
մտքերի կարգավորման, թաքնված խնդիրների բացահայտման կամ ցանկացած յուրահատուկ
հարցի պատասխանը գտնելու համար:
Տեխնիկան է հեշտ է կիրառման
համար. Գրեք Ձեր հարցը կամ խնդիրը թղթի վերևում և կազմեք Ձեր անհատական 100-ի
ցանկը:
«100 պատասխանը շատ չէ՞»…
Հավատացեք՝ հենց այդ թվաքանակն էլ դարձնում է
այս տեխնիկան այդքան հզոր:
Սկսելով տեխնիկան՝ Դուք մի քանի անգամ
կմտածեք, որ 100ին հասնելը իրատեսական չէ, սակայն մի պահից սկսած՝ Ձեր
ենթագիտակցությունը կգա Ձեզ օգնության: Հենց այս պահին Դուք կբացահայտեք շատնոր և
հետաքրքիր պատասխաններ: 100-ի ցանկը հիանալի օրինակ է, երբ գիտակցությունն ու
ենթագիտակցությունը սկսում են համագործակցել միմյանց հետ պրոբլեմը լուծելու համար:
Հիմնական կանոններ
Կան ընդամենը 2 սկզբունքներ, որոնք պետք է պահելմտքում այս վարժությունը
կատարելու ընթացքում՝
1. Կատարեք վարժությունը
1 անգամից՝ առանց ընդհատումների: Համոզված
եղեք, որ Ձեզ հարմարավատ եք զգում, ու ոչինչ չի խանգարում:
2. Բացառեք ցանկացած
բան, որը խանգարում է կենտրոնանալ
·
Մի քննադատեք և գնահատեք Ձեր պատասխանները,
·
Մի գրեք նախադասություններն ամբողջությամբ, եթե դա Ձեր տեմպը
դանդաղեցնում է,
·
Մի անհանգստացեք, եթե Ձեր մտքերը կրկնվեն. կրկնությունները կօգնեն
Ձեզ հասկանալ Ձեր մտքերի ընթացքը:
100-ի ցանկի դինամիկան
Այս տեխնիկայի կատարման ընթացքումԴուք վստահաբար
կանցնեք 3 հիմնական փուլերով՝
1. 1-ին 30 պատասխաններ
Առաջին պատասխանները Ձերմիտքը կգան
առավել դյուրին, քանի որ այս փուլում դեռևս աշխատում է գիտակցությունն, ու Դուք, ամենայն
հավանականությամբ, գրում եք արդեն վաղուց մտածված պատասխաններն ու մտքերը:
2.
Հաջորդ 40 պատասխանները
Այս փուլում սկսում է բացահայտվել Ձեր
մտածելակերպի առանձնահատկությունը և մտային շտամպերը: Դուք կսկսեք նկատել կրկնվող
մտքերը: Սա առավել բարդ փուլն է, քանի որ շատերին դժվար է հրաժարվել սովորական գաղափարներից
և հետևել նոր, անծանոթ մտքերին:
Հենց այս պայքարն է հնարավոր դարձնում
անցումը հաջորդ փուլին:
3. Վերջին 30 պատասխանները
Սա
հենց գոհարներով լի զարդատոփն է: Այս փուլում Դուք կհոգնեք «տրամաբանական» պատասխաններից, այդ
պատճառով աշխատանքին կմիանա Ձեր ենթագիտակցությունը: Չզարմանաք, եթե Ձեր ցուցակում
գտնեք անտրամաբանական և աբսուրդ պատասխաններ, նույնիսկ Դուք ցանկություն կունենաք
դրանք չգրել /«Ինչպե՞ս
ես կարող էի նման բան մտածել»/, այնուամենայնիվ գրեք դրանք, դրանք
հաճախ հենց այն պատասխաններն են, որոնք Դուք փնտրում էիք:
Ցանկի կազման
ընթացոում հնարավոր է, որ խնդրի ընկալումը փոխվի, նույնիսկ, կարող է կորցնել
ակտուալությունը:
Այս
տեխնիկան կարող է կիրառվել ոչ միայն սեփական խնդիրների լուծման համար, այլև մտքերի
հավաքագրման, անձնային աճի, մոտիվացիոն համակարգի զարգացման և շատ այլ դեպքերի
համար:
թարգմանեց Նաիրա Հարությունյանը